Էկոլոգիա


Կայուն զարգացում 
  • Ուսումնասիրել կայուն զարգացում հասկացությունը, նպատակներն ու սկզբունքները
  • Ներկայացնել Կայուն զարգացման նպատակների խախտումները աշխարհում, մեր շրջակա միջավայրում
  • Արդյունքում ունենալ մինչև մեկ էջանոց հոդված՝ նշելով սեփական տեսակետը, աղբյուրները
Նպատակ 1։ Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով
Նպատակ 2։ Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը
Նպատակ 3։ Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից
Նպատակ 4։ Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ
Նպատակ 5։ Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին
Նպատակ 6։ Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն
Նպատակ 7։ Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն
Նպատակ 8։ Խթանել համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար
Նպատակ 9։ Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը
Նպատակ 10։ Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև
Նպատակ 11։ Քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն
Նպատակ 12։ Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ
Նպատակ 13։ Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ
Նպատակ 14։ Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը
Նպատակ 15: Անտառների կայուն կառավարում, անապատացման դեմ պայքար, հողերի դեգրադացման դադարեցում և շրջադարձում, կենսաբազմազանության կորստի կասեցում
Նպատակ 16։ Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը

Նպատակ 17։ Ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման




Անհետացող անտառները



 on 

Վերջին ժամանակներս երկրագնդի տարբեր հատվածներում տեղի են ունենում անտառային հրդեհներ, տարբեր պատճառներով:Նախագծի միջոցով փորձենք հասկանալ, ինչու՞ են երկրագնդի այդքան կարևոր ռեսուրսները դարձել մարդուն խանգարող:
Ուսումնասիրություն՝
  •  գտնել  անհետացող անտառների օրինակներ, ներկայցնել պատճառներն ու հետևանքները
  • անտառահատում-պատճառ-հետևանք շղթան
  • ապօրինի անտառահատումները աշխարհում և Հայաստանում
  • Հայաստանում ովքե՞ր են կանգնած անտառների ապօրինի օգտագործման հետևում
  • բերել օրինակներ վերջին 5 տարում անտառային հրդեհների, ներկայացնել պատճառները
  • Ավստրալիայում տեղի ունեցած հրդեհի պատճառը, հետևանքները
Նախագծի արդյունքում կազմել հոդված. Անտառները մարդու տնտեսական գործունեության զոհ

10.Ամազոնի արևադարձային անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով:




Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները

Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:

Ֆիլմի տեսքով ներկայացրեք Հայաստանում ձեր նախընտրած տուրիստական վայրերից:

Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:

Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. երեք բան որ կնպաստեն զարգացմանը և երեք սխալ, որ թույլ են տալիս:

Ամփոփում՝ հոդվածի տեսքով ներկայացրեք կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցումը, որպես տուրիզմի բաղադրիչ:






' 

Ռադիոակտիվություն

Ռադիոակտիվություն (ճառագայթաակտիվություն, ռադիոակտիվ տրոհում), որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։ Այդ շարժընթացը կոչվում է ռադիոակտիվ տրոհում, իսկ տրոհվող միջուկները՝ ռադիոակտիվ միջուկներ։
Կենսաբանական հյուսվածքները քայքայող և մուտացիաներ առաջացնող անկայուն իզոտոպները կամ դրանք պարունակող նյութերը կոչվում են ռադիոակտիվ նյութեր։ Ռադիոակտիվությունը բնութագրող հիմնական մեծություններից է կիսատրոհման պարբերությունը՝ ժամանակահատված, որի ընթացքում ռադիոակտիվ միջուկների սկզբնական քանակությունը պակասում է 2 անգամ։ Կիսատրոհման պարբերությունը տատանվում է 10−7 վ-ից 1010տարի տիրույթում, այսինքն՝ ռադիոակտիվ միջուկներն ապրում են բավական երկար, իսկ տրոհվում են կարճ ժամանակամիջոցում։ Ռադիոակտիվությունը լինում է բնական՝ պայմանավորված միջավայրում (օրինակ՝ հանքապարներում) առկա ռադիոակտիվ տարրերով, և արհեստական՝ առաջացած մարդու տնտեսական գործունեության հետևանքով (օրինակ՝ ԱԷԿ-ների շահագործումից, միջուկային զենքի փորձարկումից և այլն)։ Բնական ռադիոակտիվությունը բացասական երևույթներ չի առաջացնում, որովհետև կենդանի օրգանիզմները հարմարվում են դրան, իսկ արհեստական ռադիոակտիվությունը քայքայում է բնական էկոհամակարգերը և վտանգավոր է կենդանի օրգանիզմների ու մարդու առողջության համար։

Հողի ռադիոակտիվություն

Հողի ռադիոակտիվությունը պայմանավորված է հողում պարունակվող բնական և արհեստական ռադիոակտիվ տարրերով ու իզոտոպներով։ Հողի բնական բարձր ռադիոակտիվությունն առաջանում է հիմնականում ուրանի, ռադիումի, թորիումի և կալիումի ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող հանքավայրերում ու դրանց մերձակայքում, սակայն փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութեր սփռված են երկրագնդի ամբողջ մակերևույթով և կան բոլոր հանքապարներում, հողերում, ջրերում։ Հողի արհեստական ռադիոակտիվությունն առաջանում է միջուկային զենքի պայթյունից, միջուկային ռեակտորների աշխատանքից ու վթարից, ատոմային արդյունաբերական թափոններից։ Ռադիոակտիվությունը լինում է տեղային (աղտոտման աղբյուրի մոտ) և համընդհանուր (ողջ երկրագնդով՝ միջուկային զենքի պայթյունի ազդեցության տարածքում)։

Մթնոլորտի ռադիոակտիվություն

Մթնոլորտի ռադիոակտիվությունը պայմանավորված է բնական շարժընթացների կամ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված ռադիոակտիվ գազերով և աերոզոլներով։ Բնական ռադիոակտիվ գազերը (որոնք պարունակում են հողում ուրանի և թորիումի տրոհումից առաջացած ռադիումի իզոտոպներ) մթնոլորտ են թափանցում հողում եղած օդի և մթնոլորտի օդի գազափոխանակության կամ դիֆուզիայի հետևանքով։ Իսկ ռադոնի իզոտոպների տրոհումից առաջանում են մետաղներ պարունակող աերոզոլներ։

Արհեստական ռադիոակտիվ աերոզոլներ

Արհեստական ռադիոակտիվ աերոզոլներն առաջանում են միջուկային պայթյունից, պարունակում են 100-ից ավելի ռադիոակտիվ իզոտոպներ և, կախված մասնիկների չափերից ու մթնոլորտ նետվելու բարձրությունից, կարող են տարածվել հարյուրավոր կիլոմետրերից մինչև տասնյակ հազարավոր կիլոմետրեր։

Ռադիոակտիվ տեղումներ

Ռադիոակտիվ տեղումներն անձրևի, ձյան տեղումների հետ կամ չոր տեսքով մթնոլորտից երկրի վրա թափվող ռադիոակտիվ նյութերն են։ Դրանք ուժեղանում են հատկապես մթնոլորտում և Երկրի մակերևույթին միջուկային զենք փորձարկելիս, ինչպես նաև միջուկային ռեակտորների վթարից։ Ամենասաստիկ ռադիոակտիվ տեղումները դիտվել են 1950-ականներին և 1960-ական թվականների սկզբներին կատարված սերիական միջուկային փորձարկումների ժամանակ (այնուհետև միջուկային զենքի փորձարկումները կատարվել են հիմնականում ստորգետնյա)։ Սաստիկ ռադիոակտիվ տեղումներ են դիտվել նաև 1986 թվականին՝ Չեռնոբիլի վթարիժամանակ, երբ ռադիոակտիվ նյութերի արտանետման ծավալը կազմել է 140 միլիոն Կյուրի, իսկ աղտոտված ընդհանուր տարածքը (Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա) գնահատվել է 160 հզ. կմ²։



Չերնոբիլի ատոմակայանի վթար

Չերնոբիլի ատոմակայանի վթար 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցած ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում։
Ի տարբերություն Հիրոսիմա և Նագասակիի ռմբակոծությունների՝ պայթյունը հիշեցնում էր շատ հզոր «կեղտոտ ռումբի»՝ հիմնական վնասող գործոնը դարձել էր ռադիոակտիվ աղտոտումը։
Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդիև ցեզիումի ռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարածքներին[4]։
Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա[5]։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։






Էներգիա



  • Բնության մեջ կան էներգիայի շատ տեսակներ, օրինակ՝ արևի էներգիան, ջրի էներգիան, գազը, նավթը, բենզինը, էլեկտրական էներգիան, քամու էներգիա և այլն..: Բայց այս բոլոր էներգիայի տեսակները անսպառ չեն
  • Մարդիկ պետք է խնայեն բոլոր էներգիայի տեսակները, օրինակ՝ պետք չէ բոլոր սենյակներում լույսը վառ թողել, պետք չէ հեռուստացույցները և համակարգիչները միացած թողել, ջուրը գազը պետք է խնայել:
  • էլեկտրական էներգիան բոլոր էներգիաներից ամենաբարձրորակն է: Այն ստանալու համար պետք է կատարել հսկայական մեծ աշխատանք:
    Մարդիկ պետք է շատ մեքենա չվարեն, որպեսզի խնայեն բենզինն ու գազը: Էներգիայի տեսակներից գրեթե անսպառ է արեգակի էներգիան: Այդ պատճառով հարկավոր է ավելի շատ օգտագործել արևի էներգիան: Օրինակ՝ արևի էներգիայով տաքացնել ջուրը, մեքենա վարել, հոսանք ստանալ և այլն..:
    Հայաստանում ապահովել առաջնային էներգիայի ավելի քան 37 տոկոս խնայողություն։ 
    Էներգախնայողության ակնկալվող թիրախային ցուցանիշը գնահատվում է գրեթե 40 մլրդ կՎտժ.
Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1-4 ԱՄՆ ցենտ, մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը գրեթե 7  ԱՄՆ ցենտ է։ Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության համար առավել մատչելի է էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, քան արտադրող նոր հզորությունների ավելացումը:
Այսօր Հայաստանում սպառվող առաջնային էներգակիրների շուրջ 67 տոկոսը ներկրվում է, ինչը խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը։ Էներգաարդյունավետության խթանումը թույլ կտա նվազեցնել առաջնային էներգիայի պահանջարկը և կհանգեցնի ներկրվող վառելիքի ծավալների կրճատմանը:-Էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները միտված են էներգիայի սպառման կրճատմանը։ Արդյունքում կբարելավվի  էներգաարտադրության  արդյունավետությունը, ինչը դրական ազդեցություն կունենա նաև սակագների ձևավորման վրա։




ԱՂՄՈՒԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ


Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ աղմուկը բացասաբար է ազդում մեր կյանքի վրա: Աղմուկը իրենից ներկայացնում է անցանկալի ձայների համադրություն, որը չի կրում իր մեջ ոչ մի օգտակար տեղեկատվություն: Ներկայում ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա:
Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա, ինչը առաջացնում է ոչ բարենպաստ փոփոխություններ տարբեր օրգաններում և համակարգերում:

Աղմուկի ազդեցությունը կարելի է բաժանել սպեցիֆիկի և ոչ սպեցիֆիկի: Աղմուկի սպեցիֆիկ ազդեցությունն արտահայտվում է լսողական անալիզատորում փոփոխություններով: Աղմուկի ազդեցությունը լսողական անալիզատորի վրա արտահայտվում է լսողական նյարդի նևրիտի ձևով ընթացող լսողության դանդաղ կորստով: Այդ դեպքում ախտաբանական փոփոխություններն ընդգրկում են երկու ականջը: Մասնագիտական խլությունը առաջանում է աղմուկի բարձր մակարդակ ունեցող պայմաններում երկարատև աշխատելու դեպքում: Աշխատողների մոտ առաջին տարիներին առաջանում են ոչ սպեցիֆիկ ախտանշաններ: Վերջիններս գանգատվում են գլխացավից, հոգնածությունից, ականջներում աղմուկից և այլն:

Աղմուկը, որը ուղեկցվում է ցնցումով (վիբրացիա) ավելի վնասակար է լսողական անալիզատորի համար:

Աղմուկի ոչ սպեցիֆիկ ազդեցություն. Ձայնի ազդեցությանը ենթարկվող անձինք հաճախ գանգատվում են գլխացավերից, որոնք կարող են ունենալ տարբեր հաճախականություն և տեղակայում, գլխապտույտից, որն առաջանում է մարմնի դիրքը փոխելուց, հիշողության կորստից, հոգնածությունից, քնի խանգարումից, ախորժակի կորստից, սրտի շրջանում ցավերից: Աղմուկի ազդեցությունը կարող է արտահայտվել սրտանոթային համակարգի խանգարումներով: Եթե ազդող աղմուկի մակարդակը բարձր է 95 դԲա-ից, ապա կարող են առաջանալ վիտամինային, սպիտակուցային, ածխաջրածնային, խոլեստերինային և ջրաաղային փոխանակությունների խանգարումներ: Աղմուկը համարվում է ամենահզոր սթրեսային գործոններից մեկը: Աղմուկն ազդում է էնդոկրին և իմուն համակարգերի վրա, ինչն արտահայտվում է երեք գլխավոր կենսաբանական ազդեցության տեսքով՝

- Վարակիչ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության անկման

- Ուռուցքային հիվանդությունների դեմ ուղղված դիմադրողականության անկման

- Ալերգիկ և աուտոիմուն գործընթացերի առաջացման և զարգացման համար նպաստող պայմանների ստեղծում:

Ապացուցված է, որ լսողության վատթարացման հետ զուգահեռ առաջանում են մարդու օրգանիզմի դիմադրողականության անկմանը նպաստող փոփոխություններ, օրինակ, ավելացնելով արտադրական աղմուկը 10 դԲա-ով, աշխատողների շրջանում ընդհանուր հիվանդացությունն ավելանում է 1,2-1,3 անգամ:

ԱՂՄՈՒԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ԲԱԶՄԱԿԻ Է, ԵՎ ԱՅԴ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԵԼ:




Երկրաշարժ

Jump to navigation
Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա։ Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով՝ պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
  • Կանխատեսելի երկրաշարժեր
  • Անկանխատեսելի երկրաշարժեր
Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

 ՄԱՐԴԱԾԻՆ ԵՒ ԲՆԱԾԻՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵ

Հնուց ի վեր մարդիկ ունեցել են տարբեր խնդիրներ ապրելակերպի հետ կապված:Դրանցից շատերի պատճառը հենց ինքը`մարդը է:Ժամանակի ընթացքում հաճախ այնպես է ստացվել,որ մարդը գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսել է վնաս հասցնել բնությանը,որոնք էլ իրենց հերթին առաջացրել են էկոլոգիական հիմնախնդիրներ:Մարդը իր գոյությունը պահելու համար` օգտվելով  բնությունից վնաս է հասցրել հենց ինք իրեն:Կտրելով  ծառերը` դրանք օգտագործելով բնական կարիքները հոգալու համար,նախնադարյան մարդը անգիտակցաբար սկսել է վերացնել կանաչ տարածությունը,որը ժամանակի ընթացքում  հաղորդվել է մեր օրերում ապրողներին և այսօր էլ ցավոք սրտի մարդիկ գիտակցելով մոտեցող վտանգը շարունակում են ծառահատումը:

Էկոլոգիական հիմնախնդիր կարող է համարվել նաև մարդու կողմից կենդանական աշխարհի վերացումը:Երբեմն պատահում է այնպես,որ մարդիկ անթույլատրելի վայրերում որսի են գնում և սպանում այնպիսի կենդանիների ,որոնք կանգնած են ոչնչացման եզրին:

Շրջակա միջավայրի աղտոտումն այսօր ամենատարածված և հիմնական խնդիրներից մեկն է:Չկատարելով սեփական պարտականությունները ,չհետևելով  միջավայրի մաքրությանը,մարդը լուրջ վնաս հասցնելով բնությանը նաև վնաս է  հասցնում ընդերքին,որտեղից առաջանում են օդի հետ կապված խնդիրներ: Որոշ պետական կազմակերպություններ  կատարում են տարբեր աշխատանքներ ,որպեսզի փոքր-ինչ վերանան այդ խնդիրները:
     
Բայց քիչ  չեն այնպիսի դեպքերը,երբ էկոլոգիական խնդիրների պատճառը հենց ինքն է` բնությունը:Կախված տարածքից,բնական պայմաններից  Երկրի տարբեր հատվածներում տեղի են ունենում բնական աղետներ:Դա կարող է լինել ջրհեղեղը,երկրաշարժը,փոթորիկը և այլն:Այս ամենն էլ իր հերթին է վնաս հասցնում բնությանը:










Մթնոլորտի աղտոտում

Jump to navigationJump to search

Մթնոլորտի աղտոտում Նիժնի Նովգորոդ քաղաքում
Մթնոլորտի աղտոտում (օդի աղտոտում), այն քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզիկական ազդակների (ճառագայթում, աղմուկ և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել:

Տեսակներ

Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին:

Բնական աղտոտում

Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը:

Մարդածին աղտոտում

Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ: Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:
Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝
  • տեղային
Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ:
  • տարածաշրջանային
Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ:
  • խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում
Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ:









Ջրի աղտոտում

Jump to navigationJump to search

Աղտոտված գետ
Ջրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում։ Սովորաբար այդ ազդակների թափանցումը կապված է մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների կամ (ավելի հազվադեպ) բնական աղետների հետ։ Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային և գազային ձևերով։

Աղտոտման աղբյուրներ


Աղտոտված ջուր, Արիզոնա, ԱՄՆ, 1992
Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդներըբնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։




Աղտոտում


Jump to navigationJump to search

Թափոնային աղտոտում Գույանայի ափին, 2010
Աղտոտում, բնական միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա աղտոտիչների վնասակար ազդեցությունը։ Տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները մթնոլորտ, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, լանդշաֆտների (դաշտեր, մարգագետիններ, անտառներ) աղտոտումը, իոնացնող ճառագայթման, արտադրական և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում։


Տեսակներ
Տարբերում են բնածին և մարդահարույց աղտոտում։
Բնածին աղտոտումը տեղի է ունենում բնական երևույթների (երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ, հրդեհներ, փոթորիկներ, սողանքներ), իսկ մարդահարույցը՝ մարդու գործունեության (արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, կենցաղային, ռազմական և այլն) հետևանքով։

Մոնրեալի աղտոտված Լաշին նեղուցը, Կանադա
Տարբերում են աղտոտման հետևյալ ձևերը՝
  • մեխանիկական աղտոտում, որը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների, հողի էրոզիայի հետ,
  • ֆիզիկական աղտոտում՝ պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով,
  • քիմիական աղտոտում՝ պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), ճառագայթաակտիվ իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է,
  • կենսաբանական աղտոտում, որն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկիկներ, կապտականաչ ջրիմուռներ) առկայությունից։




Քիմիական աղտոտման պատճառներ

Շրջակա միջավայրի քիմիական աղտոտման պատճառով աղտոտող միացությունները կարող են մարդու մոտ առաջացնել սուր թունավորումներ, խրոնիկական հիվանդություններ, ինչպես նաև ունենալ մուտագեն ազդեցություն։ Ծանր մետաղները կուտակվում են պրոդուցենտների մեջ և տրոֆիկական շղթայով անցնում մարդուն։ Կան 20-ից ավելի մետաղներ, որոնք ընդհանրապես անհրաժեշտություն չեն ներկայացնում մարդու օրգանիզմի համար. Սրանից առավել վտանգավոր են սնդիկը, կապարը, կադմինը։ Այս մետաղները վտանգավոր են և նրանով, որ օրգանիզմից դուրս են գալիս չափազանց դանդաղ. Օրինակ, 10մգ կադմիումը օրգանիզմից կարող է դուրս գալ նվազագույնը 100, առավելագույնը՝ 160 օրում, այն դեպքում, երբ այս քանակությունը միանգամից սկսում է ազդել երիկամների, նյարդային հանգույցների, սեռական օրգանների վրա, իսկ ավելի ուշ առաջացնում է ուժեղ ոսկրացավեր։




















Իմ մրջավայրը

.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:


Քանի որ մարդկության զարգացումը անհնար էպատկերացնել առանց բնության,իսկ մարդկությանարագ զարգացումը բնության վրա թողնում էաղետալի հետևանքներ`անապատացում,անտառահատում,խմելու ջրերի ևհամաշխարհային օվկիանոսիաղտոտում,արհեստական և ռադիոակտիվթափոններ,օզոնային շերտի ոչնչացում,իսկ այդամենը,հիվանդությունների և վարակներիձևով,բումերանգի նման անդրադառնում էմարդկությանը,իսկ գիտության մեջ չկար մի ճյուղ,որըզբաղվեր այդ` համամոլորակային բնույթստացող,խնդիրներով,առաջացավ <<Էկոլոգիա>>գիտությունը: Էկոլոգիական գիտելիքները  մեզ պետքեն,որպեսզի մենք ավելի խնայող գտնվենք մեզծնած,մեր կյանքի համար անհրաժեշտ պայմաններապահովող բնության նկատմամբ:


.

2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:

Բնությունը ունի շատ մեծ դեր, որովհետև բնությունը տալիս է մեզ օդը տարբեր մրգեր, կենդսնիների մսեր, նաև բնութույան շնորհիվ առաջանում են կանիբալները։

Դա գալիդ է մարդուց և այն տեղից որտեղ նա ապրեւմ է։ Օրինակ մեր Հայաստանում այդքանել լավ չէ քանի որ քա մեծ աղպի խնդիրներ նաև մթնոլորթի աղտոտումը, բայց որտեղ ապրեւմ եմ ես այֆպօսի գլոբալ բռոբլեմներ չկան։

3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:




4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում:


Comments

Popular posts from this blog

Ֆլեշմոբ

Պատերազմ և խաղաղություն

Հաշվետվություն 2020֊2021