ճամփորդություններ

հոկտեմբերի 28 -ից նոյեմբերի 1

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 10-րդ տարին է իրականացվում է «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծը: 

նախագիծ
  • Վրացական գինու կենտրոն Կախեթի նախագիծ
ժամկետը՝
  • հոկտեմբերի 28 -ից նոյեմբերի 1
Գործընկեր՝
 Լաոդեխիի  «Հերեթի» պատանեկան համույթ, Լագոդեխիի թիվ 3 դպրոց

Երթուղի՝ Երևան-Ապարան-Սպիտակ-Ալավերդի- Բագրատաշեն-Սադախլո-Կումիսի-Մարնեուլի-Թբիլիսի-Լագոդեխի
նկարագրություն՝
Վրաստանի այցեքարտը համարվում է գինին, իսկ երկրի Կախեթի շրջանը գինու բնօրրանն է` գինեգործության հարուստ ավանդույթներով: Այդ նպատակով Լագոդեխիի «Հերեթի» պատանեկան համույթի հրավերով հոկտեմբերի 28 -ից նոյեմբերի 1-ը կրթահամալիրի վրացերենի խմբի սովորողները և քոլեջի խաղողի և գինու դպրոցի վրացերենի ընտրության ուսանողները պատրաստվում են մեկնել Կախեթիի քաղաք Լագոդեխի,  իրականացնելու հայ վրացական «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծես» նախագիծը;

Գործունեությունը Լաոդեխում
  • կրթական փոխանակումներ
  • հայ վրացական «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծես»
  • հանդիպում Լագոդեխիի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլիի հետ
  • հանդիպում ավագանու անդամ Կախա Ջամբուրիայի հետ
  • այցելություն Լագոդեխիի թիվ 3 միջնակարգ դպրոց, 
  • մասնակցություն վրացերենի դասին
  • այցելություն Լաոդեխիի արգելոց
  • այցելություն Լաոդեխիի գինու գործարան
  • համատեղ նախագծերի քննարկում
Նախագծի արդյունքում
  • Ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում
  • Նոր գործընկերների ներգրավում
  • Կրթահամալիրի տոնին Լաոդեխիի գործընկերների մասնակցություն
  • քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողների համար կլինի մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում
  • վրացերենի ընտրության սովորողների համար լեզվի փորձառություն
Նախապատրաստական աշխատանք՝
  • ուսումնասիրել վրացական գինու տեսակները և մշակույթը
  • ծանոթանալ Կախեթիի շրջանի Լագոդեխի քաղաքի հետ
  • ունկնդրում են գինու և խաղողի մասին վրացական երգեր՝ 1 , 2
Մասնակիցներ՝
քոլեջի խաղողի և գինու դպրոցի և վրացերենի ուսանողներ,  Ավագ և Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողներ:

Նախահաշիվ
Մուտքեր՝ սովորողներ 22.000 դրամ
Նախաճաշը, ճաշը և ընթրիքը կազմակերպում է հրավիրող կողմը:
Տրանսպորտի գումարի մի մասը խնդրում ենք կրթահամալիրի աջակցությունը

Ծախսեր

Տրանսպորտ՝ 200.000 դրամ, մեքենա՝  35 ma 637 mersedes sprinter,
վարորդ՝ Հովհաննիսյան Գեղամ / հեռ՝ 093 74 36 19/


Հյուրատուն՝ մեկ անձի համար մեկ գիշեր 4000 դրամ /4*4000=16000/

Ծրագիր

հոկտեմբերի 28
08.00 մեկնում Սբ․Երրորդության մոտից
16.00 ժամանում Լագոդեխի տեղավորում հյուրատանը
16.00-17.00 ճաշ
18.00 զբոսանք Լագդեխիում
20.00 ընթրիք
22։00 հանգիստ

հոկտեմբերի 29
09.00 նախաճաշ
09:45-12.10 Այցելություն Լագոդեխիի թիվ 3 դպրոց, մասնակցություն ուսումնական պարապմունքներին
14.00 ճաշ
15:00-18:00 զբոսանք Լագդեխիում
20.00 ընթրիք
22։00 հանգիստ

հոկտեմբերի 30
09.00 նախաճաշ
11:00 Հանդիպում Լագոդեխիի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիծվիլիի հետ
13։00 Այցելություն Վարդիսուբանիի գինու գործարան
15։00 ճաշ
15։30 ճամփորդություն՝ Սիղնաղի
19։00 ընթրիք
22։00 հանգիստ

հոկտեմբերի 31
09.00 նախաճաշ
10:00-14.00 ճամփորդություն՝Լագոդեխիի պետական արգելոց
14։00 Հանդիպում Լագոդեխիի ավագանու անդամ Կախա Ջամբուրիայի հետ
15։00 ճաշ
15։30 Լագոդեխիի տեսարժան վայրերով
19։00 ընթրիք
22։00 հանգիստ

Նոյեմբերի 1
09.00 նախաճաշ
10.00 մեկնում








Անկախության իմ խորհրդանիշը դարձել է Թռչկանի ջրվեժը, ուստի արդեն 5-րդ անգամ մեր տոնը բարձունքին նախագծի շրջանակում  առաջարկում եմ հայրենագիտական, բնապահպանական ճամփորդության նախագիծ դեպի Թռչկան, հետո էլ Գյումրի:
Ճամփորդության նպատակն է՝
  • ճանաչել Հայաստանի բնապահպանական թեժ կետերը
  • միանալ Գյումրում անցկացվող անկախության օրվա տոնակատարություններին
Մեկնում՝ 20.09, ժամը՝ 09.30 Մայր դպրոցից
Վերադարձ՝ 22.00, ժամը՝ 18.00 Մայր դպրոց
Ճամփորդության երթուղին ընթացքը, իրականացվող նախագծեր
Երթուղու քարտեզ
երթուղու քարտեզ
Առաջին օր. 20.09
Երևան-Ապարան-Սպիտակ- Շիրակամուտ-Թռչկանի ջրվեժ
  • ժամանում Շիրակամուտ գյուղ,քայլք գյուղում
  • վերելք դեպի Թռչկանի ջվեժ բեռնատարով
  • քայլք գետի հունով, լող(ըստ ցանկության)
  • տարածքի ուսումնասիրում, էկոխնդիրների քննարկում
  • Հայաստանի բնապահպանական թեժ կետերը նախագիծ
  • Գետը համայնքում՝ Չիչխան գետ
Թռչկանի ջրվեժ-Շիրակամուտ – Կապսի
  • ժամանում, տեղավորում տանը
  • օրվա տպավորությունների քննարրկում, զրույցներ, հրապարակումներ
Երկրորդ օր. 21.09
Կապսի-Գյումրի
  • Մասնակցություն անկախության օրվա տոնակատարություններին
  • Հանդիպում Գյումրու Խազերի, Անի Նավասարդյանի հետ
  • Զբոսանքներ քաղաքում՝
  1. Գորկու փողոց
  2. Կենտրոնական հրապարակ
  3. Քաղաքային կենցաղ՝ Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանը, հին Տերյան փողոցը
  4. Ալեքսանդրապոլ
  5. Գյումրու այգի և տեխնոլոգիական տարածք
  6. Գարեջրատան տարածք
  7. Թանգարանների տարածք
  8. Թատերահրապարակ
Երրորդ օր. 22.09
Վերադարձ՝ Կապսի -Գյումրի – Արուճ -Աշտարակ-Երևան
  • Մասնակցություն կիրակնօրա պատարագի Յոթ Վերք եկեղեցում
  • Կանգառ Արուճի վանքում
  • Վերադարձ Երևան, Մայր դպրոց
Նախահաշիվ
  • Գիշերակաց՝  Կապսի հյուրատանը 5000 դրամ/երկու գիշեր/
  • Տրանսպորտ ՝ 70.000 դրամ / կրթահամալիրի աջակցությամբ/
  • Բեռնատար՝ 20.000 դրամ/ յուրաքանչյուրը 1500 դրամ/
  • Սնունդ՝ 3000
Անհրաժեշտ իրեր
  • յուրաքանչյուր սովորող գալիս է իր անհատական ուսապարկով, քնապարկով, առաջին օրվա օրապահիկով
  • գետն անցնելու համար հարկավոր են հարմար կոշիկներ, սրբիչ
  • անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ
Ճամփորդության գումարը՝ 9500 դրամ
Սովորողների պատումները, նախապատրաստական նյութերի փաթեթ #1

Comments

Popular posts from this blog

Ֆլեշմոբ

Պատերազմ և խաղաղություն

Հաշվետվություն 2020֊2021