Պատմություն


Ալեքսանդր Մյասնիկյան


 Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է  1886 թվականի փետրվարի 9ին,  Նոր Նախիջևանում: Կրթությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանում, մասնագիտությամբ իրավաբան է: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Մահացել է 39 տարեկանում, Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից: 

  Երբ 1905 թ. աշնանը Պետերբուրգում ցարական ինքնակալության դեմ սկիզբ առած գործադուլների ալիքը հասնում է Մոսկվա ու դեկտեմբերին վերածվում զինված ապստամբության, որին մասնակցում էր նաև ուսանողությունը, Ալ. Մյասնիկյանը դառնում է դրա ակտիվ մասնակիցը: Վերադառնալով Մոսկվա` Ալ. Մյասնիկյանն ուսումնառության հետ զբաղվում է հեղափոխական գործունեությամբ:  

1906 թվականին, իր ընդհատակյա հեղափոխական գործունեությունը շարունակել է ուսոնողության շրջանում՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նույն տարում ցարական ժանդարմերիան խուզարկություն է կատարել նրա բնակարանում ու հայտնաբերել անլեգալ հեղափոխական գրականություն, որի համար էլ ձերբակալվել և նահանգապետի կարգադրությամբ, որպես վտանգավոր անձ, արտաքսվել է Մոսկվայից` զրկվելով Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում բնակվելու իրավունքից: Ոստիկանների հսկողությամբ նա մեկնել է Բաքու, որտեղ էլ մինչև 1908 թ. ծավալել է հեղափոխական գործունեություն: 

1921 թվականաի Մայիսի 21-ին Հայաստանի հեղկոմը վերակազմվում է և նրա հիման վրա ստեղծվում է ՀԽՍՀ Ժողկոմխորհը, որի  նախագահն է ընտրվում Մյասնիկյանը:



Կոմունիստական գաղափարախոսություն

Կոմունիզմը քաղաքական առումով տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ` անարխիզմի և մարքսիզմի միջև: Նախ հասկանանք ինչ է անարխիզմն ու մարքսիզմը: Անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որն առաջարկում է կամավոր համագործակցության վրա հիմնվող ինքնավար հասարակություն, իսկ մարքսիզմը Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հիմնադրած փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ուսմունք է, որին քաղաքական զանազան կուսակցություններ ու շարժումներ տարբեր մեկնաբանություններ են տվել: 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են` ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը` դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա:
Կարլ Մարքսը, պաշտպանելով բանվորական շարժման ինքնուրույնության անհրաժեշտությունը և միջազգային լինելը, գտնում է, որ հասարակությունը միայն հեղափոխությամբ կարող է կապիտալիստական արտադրաեղանակից անցում կատարել դեպի կոմունիստական արտադրաեղանակը: Իսկ դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նկարագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:
Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները: Գիտական կոմունիզմը ծագել է 19-րդ դարի 40-ական թվականներին և դարձել պրոլետարական շարժման տեսական արտահայտությունը` ուղղված կապիտալիզմի ոչնչացմանը և կոմունիստական հասարակարգի ստեղծմանը: Հենվելով պատմության մատերիալիստական հասկացության և ավելացված արժեքի տեսությունների վրա` Մարքսը և Էնգելսը գիտականորեն հիմնավորեցին կոմունիզմի անխուսափելիությունը, կապիտալիզմի շահագործող էությունը, ցույց տվեցին աշխատավոր դասակարգի դերը պատմության մեջ` որպես նոր հասարակարգի ստեղծողներ:





և սահմաններ


Նախագծի նպատակն է ուսումնասիրել պատմական տարբեր դեպքերի ժամանակ կնքված պայմանագրերը, վերջիններիս հետևանքները, արդյունքներ։ Պայմանագրերը, որոնք որոշել են հայկական պետականության սահմանները, շատ անգամ եղել են պարտադրված, ոչ փոխշահավետ` թուլազնելով հայերի զարագանալու և առաջընթացի տեմպերը։
Նախագծի մասնակիցներ` ՄՍԿՀ, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
Իրականացման ժամանակահատված`08.07.2020 2.- 05.02. 2020 թ.
1878 թ. Սան-Ստեֆանոյի պայմանագիր․ ի՞նչ փոփոխություն եղավ այս պայմանագրով․ հետևանքներ։
1918 թ. հունիս Բաթումի պայմանագիր․ որն էր պայմանագրի վնասակարությունը
1920 թ. մարտի 16 Մոսկվայի պայմանագիր․ Ներկայացնել պայմանագրի կետերի էությունը
1920 թ. հոկտեմբերի 13 Կարսի պայմանագիր․ Արդյոք Կարսի պայմանագիրը Մոսկվայի պայամանգրի կրկնումն էր։
1921 թ. Լոնդոնի կոնֆերանս փետրվարի 21- մարտի 14
1922-1923 թթ․ Լոզանի կոնֆերանս
Որո՞նք էին վերջին երկու պայմանագրերի ընդհանրությունները․ հետևանքներ, պայմանագրերի դերակատարումը միջազգային հարաբերություններում
Հղումներ՝
Բաթումի պայմանագիր

1918թ. մայիսի 26-ին Բաթումում թուրքերը վերջնագիր են ներկայացնում Անդրկովկասի կառավարության պատվիրակությանը, որով տարածքային նոր հավակնություններ են հայտնում Վրաստանի եւ Հայաստանի հանդեպ։

Հայկական պատվիրակությունը ստիպված էր շտապ վերադառնալ Թիֆլիս՝ Ազգային խորհրդի հետ քննարկելու ստեղծված դրությունը։ Դրությունն օրհասական էր, քանի որ Վրաստանը եւ Ադրբեջանը պատրասվում էին անկախություն հռչակել, եւ Անդրկովկասի ընդհանուր կառավարությունը դադարեցնում էր գործունեությունը։
Մայիսի 27-ին հայկական պատվիրակները հասնում են Թիֆլիս եւ անմիջապես շտապում Ազգային խորհրդի շենքը, որը Գոլովինսկայա եւ Բարյատինսկայա փողոցների անկյունում էր՝ Արամյանցի տանը։
Մոսկվայի պայմանագիր

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրվեց «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրը: Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզն որպես ինքնավար տարածք հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը, պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը չզիջի մի երրորդ պետության: Ստորև ներկայացված էՄոսկվայի պայմանագրի տեքստը՝ռուսերենից թարգմանությամբ
Կարսի պայմանագիր 
1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում Հայկական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Վրացական ՍՍՀ-ի միջև մի կողմից և Թուրքիայի միջև` մյուս կողմից, ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ կնքվել է  բարեկամության պայմանագիր: Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր 1921 թ.-ի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրիդրույթները: Ստորև ներկայացված է Կարսի պայմանագրի տեքստը՝ ռուսերենից թարգմանությամբ

Լոնդոնի կոնֆերանսը կայացավ 1921 թ. փետրվար-մարտ ամիսներին, մի կողմից՝ Գերմանիայի, Թուրքիայի և մյուս կողմից՝ Անտանտի ու դաշնակցային պետությունների միջև։ Ֆրանսիայի և Իտալիայի առաջարկությամբ քննարկման դրվեց նաև Սևրի պայմանագիրը վերանայելու հարցը։ Նրանք ելնում էին այն կնքելուց հետո միջազգային իրադրության մեջ տեղի ունեցած փոփոխություններից, որոնք խոսում էին հօգուտ Թուրքիայի և ի վնաս Հայաստանի։ Այսպես, Ֆրանսիան կոնֆերանսի օրերին Թուրքիայի հետ կնքել էր գաղտնի պայմանագիր։ Իսկ Անգլիան շարունակում էր իր երկերեսանի քաղաքականությունը։ Եվ, չնայած դրան, Լոնդոն ժամանած երկու հայկական պատվիրակությունները պահանջում էին Արևմտյան Հայաստանի նկատմամբ կենսագործել Սևրի պայմանագիրը, իսկ Կիլիկիայում ստեղծել «վարչական ինքնավարություն»։ Սևրի մերժումից հետո առաջ քաշվեց Թուրքիայի արևելյան նահանգներում հայկական «ազգային օջախ» ունենալու հարցը, որը նույնպես մերժվեց թուրքական պատվիրակության կողմից









Հայաստանի և հարևան պետությունների հարաբերություններ


Նախագծի նպատակ՝ ուսումնասիրել հարևան պետությունների հետ ունեցած հարաբերությունները, աշխարհաքաղաքականության համատեքստում։ Ընտեսական, քաղաքական պատմական տեղեկույթների հիման վրա իրականացնել ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Լինել իրազեկված հարևան պետությունների և տարածաշրջանայաին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։
Իրականացման վայր՝  ՄՍԿՀ, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
Ժամանակահատվա՝ 8․01․2020 — 30․01․2020
Տնտեսական-քաղաքական հարաբերությունները Պարսկաստանի հետ․ պատմական փաստեր վաղնջական ժամանակներից մինչև մեր օրեր։
Մշակութային փոխազդեցությունները հայ և պարսիկ ժողովուրդների միջև։
Իրանաիրաքյան պատերազ 1980-1988 թթ․
Միացյալ Նահանգներ, Իրան և Ռուսաստանի դաշնություն սոցիալ-տնտեսական-քաղաքական հարաբերություններ․ տնտեսական սահմանափակումները Իրանի քաղաքական, տնտեսական կյանքում

Հայ-վրացական հարաբերությունները

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։ Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև իրար միջև կային ազգային, տարածքային-սահմանային լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ։
Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան մյուս երեք պետությունները՝ այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։


Հայ-ադրբեջանական հարաբերությունները

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։
Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը պարզորոշ դրսևորում էր գտնում։ 1918թ. նոյեմբերին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Ինչ վերաբերում էր Թուրքիային, ապա նա գաղտնի պայմանագիր էր կնքել իր ցեղակից Ադրբեջանի հետ և ցույց էր տալիս ռազմաքաղաքական օգնություն։













Պատերազմներ և խաղաղություններ


  • Որոնք՞ են ներկայիս պատերազմների բուն նպատակները:
  1.  քաղաքական նպատակներին հասնելը
  2.  հակառակ կողմին սեփական կամք թելադրելը
  3. թշնամուն ուժազրկելը
  4. զավթելը
  5. հաղթանակ տանելը
  • Թվել և նկարագրել պատերազմների տեսակները և դրանցում տեխնոլոգիական նորարարությունների կիրառում
Պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային։  Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» և «արտաքին» պատերազմների։ Պատերազմները դասակարգվում են նաև որպես «արդարացի» և «աանարդար»։
  • Արդարացի պատերազմ են ազատագրական պատերազմները՝ անհատական կամ կոալիցոն պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոադրության 51-րդ հոդվածին կամ ազգային-ազատագրական պատերազմները՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրականացման սահմանապակման դեմ։ Ժամանակակից աշխարհում արդարացի, բայց ոչ թույլատրելի են համարվում պատերազմները, որոնք մղվում են Աբխազիայում, Ղարաբաղում, Քաշմիրում, Պաղեստինում։
  • Անարդարացի՝ «նվաճողական» կամ անօրինական ագրեսիա։ Միջազգային իրավունքով բռնությունը որակվում է որպես միջազգային հանցագործություն։ 1990 -ական թվականներին հայտնվեց հումանիտար պատերազմ հասկացությունը, որը համարվում է բռնություն հանուն բարձրագույն նպատակի՝ էթնիկ զտման կանխում կամ խաղաղ բնակչության հումանիտար օգնություն։
  • Ինչու՞ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը
Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև ծագեց մի խնդիր, որում ներքաշվեցին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան։ Ճգնաժամի խորացման պատճառներից էր դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ տերությունների միջև։ Այդ վեճին հաջորդեց մի շարք դիվանագիտական հակամարտություններ Մեծ տերությունների երկրների միջև։ Այս հակամարտությունների հիմնական պատճառը կարող է լինել ուժերի վերադասավորությունը Եվրոպայում սկսած 1867 թվականին։ Պատմաբանները մինչև այժ չեն եկել համաձայնության պատերազմի հիմնական պատճառների շուրջ։ Գոյություն ունեն մի քանի տեսակետներ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ պատերազմը ոչ թե սկսել են Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, այլ ներքաշված են եղել նաև այլ ուժեր։ Մյուսները կարծում են, որ Գերմանիան երկար ժամանակ պլանավորել էր պատերազմը, երրորդները կարծում են որ Անտնանտի ուժերը ավելի շահագրգռված են եղել պատերազմի սկսվելու հարցում։
Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլիոն մարդու կյանք և 20 միլիոն անհետ կորածի։ Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև
  • Որն՞ էր Քառյակ միության բնույթը և նպատակը։
Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը: Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: 
  • Ի՞նչ լուծում ունեցավ  Առաջին Համաշխարհային պատերազմը։
Առաջին համաշխարհային պատերազմից մնացած ամենածանր հետևանքներից մեկը՝ Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման խնդիրը առ այսօր բաց է և իր իրավական լուծումը պետք է գտնի ճիշտ այնպես, ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո՝ հրեական հարցը: Այս խնդիրն էլ դառնալու է հայության գործելակերպի ողնաշարը:
Առաջին համաշխարհային պատերազմ և Հայաստան
  • Որո՞նք էին հայերի ներդրումները Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։
1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ ռուսական զենքի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը: Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը: Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայասատանի Հանրապետության հռչակումից հետո մինչև համաշխարհային պատերազմի վերջը հայ ժողվուորդը պատերազմին մասնակցել է որպես պետականություն ունեցող ազգ և շարունակել է մնալ Անտանտ-ի պետությունների դաշնակիցը:Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը Կովկասյան բանակում ունեին մեծ տեսակարար կշիռ: Հայ ժողովրդի հազարավոր զավակներ Կովկասյան ճակատում պատերազմին մասնակցել են հայկական զորամասերի կազմում: Դրանցից սկզբնական շրջանում կազմավորվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, այդ ջոկատների հրամանատարներ նշանակվեցին ազգային-ազատագրական պայքարում թրծված հայդուկներ Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին: Ավելի ուշ կազմավորվեցին 5-րդ, 6-րդ, 7-րդ հայկական ջոկատները, և կամավորների թիվը 1915թ. գարնանը հասավ 6500-ի:
  • Հայ-թուրքական հարաբերություններ․ ինչ կարգավիճակ ունեին հայերը Թուրքիայում Այս ժամանակահատվածում։
Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում էին լարված վիճակում։
Աղբյուրներ ՝





  • Գրավոր ներկայացնել  քանի գրքից է կազմված և ինչ ժամանակահատված է ընդգրկում Խորենացու «Հայոց պատմությունը»:   
  •   Խորենացու «Պատմություն Հայոց» երկը ներկայիս վիճակով բաղկացած է 3 մասից, որոնք կոչվում են գրքեր։
    Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» 
  • Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծիգահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։
  • «Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ.) ու Մեսրոպի (440 թ.) վախճանը։



  •  օգտվելով տարբեր աղբյուրներից գրավոր ներկայացնել 
  • հայկական գաղթավայրերը:
  • Լեհաստանի,-Հայկական գաղթօջախներ են առաջանում ԼվովումԿամենեց-Պոդոլսկում և այլ վայրերում։

  • Կոստանդնուպոլսի,-

  • Ղրիմի -Ղրիմի թերակղզու հարավարևելյան շրջանը հաճախ անվանում էին ծովային Հայաստան: Հայերը բնակվում էին թերակղզու տարբեր քաղաքներում և մի շարք զուտ հայկական գյուղերում։






  • Գրավոր ներկայացնել Հայաստանը և թուրք- պարսկական պատերազմները: 1955թ Ամասիայի հաշտության պայմանագիրը:
  • Երկու կայսրությունների մեջ պատերազմական գործողությունների սկսման շարժառիթը հանդիսացան տարածքային վեճերը։ Այդ վեճերն էլ ավելի սրվեցին այն ժամանակ, երբ Բիթլիսը Պարսկաստանինինքնակամ միանալու որոշում կայացրեց։
    Մինչ պատերազմական գործողությունների սկիզբը Սեֆյանները նպատակ ունեին դաշնակցել Ավստրիայի Հաբսբուրգների հետ՝ Օսմանյան կայսրությանը երկճակատ մարտում հեշտորեն պարտության մատնելու համար։
1532 թվականին օսմանյան բանակը՝ մեծ վեզիր Իբրահիմ փաշայի (հետագայում՝ Սուլեյման սուլթանի) ղեկավարությամբ անցնում է հարձակման։ Շնորհիվ քանակական գերազանցության՝ կարճ ժամանակահատվածում թուրքերը կարողանում են բռնագրավել Բիթլիսը և անցնել Թավրիզ, իսկ 1534 թվականին նաև Բաղդադ։ Իրանի շահը ստիպված էր հանձնվել և 1536 թվականին կողմերի միջև կքնվեց ժամանակավոր զինադադար։
1548 թվականին վերսկսեց պատերազմական գործողությունների երկրորդ շրջափուլը։ Այս անգամ նախահարձակ եղան պարսիկները՝ գրոհի անցնելով Հայաստանից։ Մինչ այդ օսմանյան սուլթանը համաձայնության էր եկել Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ի հետ, ինչն էլ ստիպեց Ֆրանսիայի վաղեմի թշնամի Ավստրիական կայսրությանը մերձենալ Իրանի հետ։ Շուտով ֆրանս-թուրքական ուժերը հատեցին պարսից սահմանագիծը և անցան հարձակման։ Թուրքերին հաջողվեց ամբողջությամբ գրավել Թավրիզ քաղաքը, ինչպես նաև իրենց հպատակեցնել Հայաստանի, Արևելյան Անատոլիայի, Վանի նահանգի և Արևմտյան Վրաստանի հողերը։










Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 885-1045 թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին 885 թվականին։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարսքաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի: Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։
11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրության կողմից։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորված թագավորություններն ու իշխանությունները ինքնավարություն են ստանում կամ ընդգրկվում հարևան պետությունների կազմի մեջ։ Սելջուկ-թյուրքերի արշավանքից հետո հայոց պետականությունը թուլանում է։ Նրա տարածքներում համեմատաբար ինքնուրույն են մնում հայկական երեք թագավորություններ՝ Վանանդ, Լոռի և Սյունիք:
Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։



















Բաբելոնն



Բաբելոնն ընկած էր Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում: Հին հույներն այս երկիրը կոչել են Բաբիլոնիյա՝ նրա գլխավոր քաղաք Բավելիայի անունով, հուն.՝ «Բաբիլոն»: Ծնն. 10.10-ում խոսվում է Նեբրովթի մասին «Եվ նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում»։ Սենաարի ՀԿ-յան անվանումը Բաբելոն է (Ծնն. 11:2, 14:1, 9, Ես. 11:11, Դան. 1:2, Զաք. 5:11): Իրենք բաբելոնացիներն հաճախ իրենց երկիրը կոչում էին Շումեր և Աքքադ, քանի որ հվ-ում ապրում էին շումերները, իսկ հս-ում՝ աքադները: Աքադներն, ի տարբերություն ավելի վաղ Բաբելոնում հաստատված շումերների, սեմիտներ էին: Ներկայումս այս շրջանը համընկնում է հվ-յին Իրաքի տարածքի հետ: Բաբելոնը, որ զբաղեցնում էր 20 հազ. քառ. կմ. տարածք, հս-ից սահմանակից էր Ասորեստանին, արլ-ից՝ Ելամին, արմ-ից՝ Արաբական անապատին, իսկ հվ-ից՝ Պարսից ծոցին:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1. Ենթադրվում է, որ առաջին շումերները ն. Ք. IV հազ-ում իջել են հս-ում գտնվող լեռներից և Տիգրիսի երկայնքով գնացել Միջագետք:


Վաղ Թագավորության շրջան – (ն. Ք. մոտ 2800-2400թթ) Այս շրջանը համարվում է անցումային՝ մինչգրային նախապատմ. դարաշրջանից (ն. Ք. 3100-2800թթ) դեպի այն ժամանակները, որից սկսվել է հնագույն պատմությունը)։ Վաղ շրջանում նրանք գրավել են կարևորագույն քաղաքներն ու բնիկներին տեղահան արել: Գիտնականների կարծիքով հնագույն պետություններն առաջացել են Միջագետքում և Եգիպտոսում: Այդպես՝ Բաբելոնում հատուկ ուշադրություն էր դարձվում գետերի ամենամյա վարարմանը, որից խուսափելու համար ստեղծվել էր ոռոգման և ջրահեռացման ծավալուն և լավ մշակված համակարգ: Աշխատանքի կազմակերպումը և ամբարտակների վերահսկողությունը պահանջում էր պետական կենտրոնացված կառավարում: Շումերները հիմնել են բազմաթիվ քաղաք-պետություններ, որոնք իրար դեմ կատաղի մարտեր էին վարում: Ամենահայտնի քաղաքներից մեկը Լագաշն էր: Առանձին պետությունները գլխավորում էին քուրմ-թագավորները, որ կրում էին «էնսի» կոչումը: Շումերների տիրապետությանը վերջ դրեց Աքադի Սարգոն թագավորը (ն. Ք. շուրջ 2371-2191թթ): Նրա թագավորությունը ձգվում էր Ելամից միչև Միջերկրական ծով, Պարսից ծոցից մինչև Հայաստան: Սարգոնի և նրա իրավահաջորդի օրոք ստեղծվել են մեծ թվով արվեստի հանճարեղ գործեր, այդ թվում լուլլուբեյ ցեղերի դեմ Նարամ-Սին արքայի արշավանքը պատկերող սեպագիր արձանագրությունը: Այնուհետև Բաբելոն ներխուժեցին Կութիական ցեղերը և գրավեցին Աքադը: Կութիների տիրապետության ժամանակահատվածը (ն. Ք. 2230-2120թթ.) նշանավորվում է Լագաշի նոր վերելքով, որն էլ շումերական քաղաքակրթության համար դառնում է վերջինը: Իր երբեմնի փառքի վերածնման համար քաղաքը պարտական էր էնսի Գուդեանին: Այդ մասին են վկայում Ուր քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ արձանագրություններն ու գտածոները: Սկզնական շրջանում Լագաշից կախվածությամ մեջ գտնվող Ուրը (ն. Ք. 2113-2006թթ.) երրորդ թագավորության ժամանակ ձևավորում է ինքնուրույն պետություն, որի ղեկավարներն իրենց անվանում են Շումերի և Աքադի թագավորներ: Աքադացիների ուժգին ազդեցությանը ենթարկվող շումերական այս վերջին թագավորությունը չի կարողանում դիմակայել ելամացիների և ամորհացիների հարձակումներին և արդյունքում վերջնականապես կորցնում է իր քաղաքական ազդեցությունը: Շումերների հարուստ մշակութային և կրոնական ավանդույթները պատմական և մշակույթային կարևորագույն նշանակություն ունեցան: Շումերների մոտ է ծնունդ առել սեպագրությունը, որն էլ հետագայում հարմարեցվում է աքադական և ասորական լեզուներին: Շումերների գերագույն աստվածներն էին Էնլիլը՝ հողի և ողջ երկնքի աստվածը, Էանը՝ ծովերի և ջրային տարածքի աստվածը, Նանաթին՝ Լուսնի աստվածը, Ուտուն՝ արևի աստվածը, և պատերազմի ու մարմնական սիրո աստվածուհին՝ Ինաննանը: Պետք է նշել նաև մեռնող և հարություն առնող պտղաբերության աստված Թամուզային, որին ժողովուրդը շարունակում էր երկրպագել նույնիսկ այն ժամանակ, երբ նրան հեռացրել էին բաբելոնացիների աստվածների պանթեոնից




Հին Եգիպտոս


Աֆրիկայի հյուսիս –արևելքում՝ Նեղոս գետի ափերին է ձևավորվել ու զարգացել Հին Եգիպտոսի պետությունը:
Նեղոսի պարգևը 
Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:
Բնակավայրեր էին առաջանում այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում էր կառուցել ջրանցքներ և ամբարտակներ: Նեղոսի վարարումների դեմ մշտական պայքարը համախմբում էր մարդկանց, ստիպում ստեղծել ուժեղ պետություն: Միայն այս կերպ էր հնարավոր իրականացնել համատեղ կառուցողական աշխատանքներ:
Ք. ա. IV հազարամյակի վերջին Նեղոսի ափերին ստեղծվեց շուրջ 40 փոքր պետություն: Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները: Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը (եգիպտերեն Մինֆի՝ Սպիտակ պարիսպ):
Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստ ածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր:
Մինչև Ք. ա. XV դարը ոչ մի փարավոն չէր կարողացել նվաճել Ասորիքը և հասնել Եփրատ գետին: Առաջինը դա հաջողվեց Թութմոս III–ին (Ք. ա. 1468–1434 թթ.): Մեկը մյուսի հետևից պարտության մատնելով բոլոր հակառակորդներին՝ փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները: Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ:
«Հավերժ բարեկամներ»
Եգիպտոսը և Խեթական տերությունը շուրջ երկու դար անհաշտ թշնամիներ էին: Ք. ա. 1274 թ. Ասորիքում նրանց միջև տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ: Հակառակորդներից ոչ մեկը չկարողացավ հասնել վճռական հաջողության: Տասնվեց տարի անց փարավոն Ռամզես II–ը (Ք. ա. 1279–1213 թթ.) և խեթական արքան կնքեցին «Հավերժական բարեկամու թյան» պայմանագիր: Այնտեղ ասվում էր, որ այդ պահից սկսած՝ վիճելի հարցերը պետք է լուծվեին խաղաղ բանակցությունների ճանապարհով: Եթե որևէ թշնամի սպառնար դաշնակիցներից մեկին, մյուսը պարտավոր էր նրան անմիջապես օգնել զորքով: Պայմանագիրն ամրապնդվեց Ռամզեսի և խեթական արքայադստեր ամուսնությամբ:







Հռոմը



Հռոմը կառուցվել է 7 բլուրների վրա՝ Տիրենյան ծովը թափվող Տիբերի գետաբերանի մոտ: Քաղաքի բարձրագույն կետը Մարիոն է՝ ծովի մակերևույթից 139 մ բարձրությամբ: Կլիման միջերկրածովային է: Հռոմի նահանգի և Լացիո մարզի վարչական կենտրոնն է: Հռոմի տարածքում է Վատիկան քաղաք-պետությունը: 


Հռոմը կազմավորվել է պատմական կենտրոնի շուրջը: 

Հռոմը կառավարում է ընտրովի խորհուրդը (5 տարով, 80 անդամից), որից ընտրում են քաղաքագլուխ և գործադիր կոմիտե (ջունտա), իսկ կառավարումը վերահսկում են Հռոմի նահանգի նահանգապետն ու նահանգային գործադիր կոմիտեն: 
Հռոմն Իտալիայի քաղաքական, տնտեսական, մշակութային գլխավոր կենտրոնն է, տրանսպորտային խոշոր հանգույց. գործում են «Լեոնարդո դա Վինչի» (կամ «Ֆյումիչինո») և «Չամպինո» միջազգային օդանավակայանները, «Սան Պաոլո» գետային նավահանգստային համալիրը, մետրոպոլիտենը (1936 թ-ից): Զարգացած են մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային և այլն), քիմիական, դեղագործական, պոլիգրաֆիական, կահույքի, թեթև, սննդահամի և արդյունաբերական այլ ճյուղեր, շինանյութերի արտադրությունը: Քաղաքում պահպանվել են գեղարվեստական արհեստագործության ավանդական ճյուղերը՝ ոսկերչությունը, ապակեգործությունը, գոբելենագործությունը, պատրաստում են կաշվե իրեր, հյուսածո կահույք և երաժշտական գործիքներ: Հռոմը կինոարդյունաբերության, միջազգային զբոսաշրջության (տարեկան ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ) կենտրոններից է:
Հռոմում են կենտրոնացած Իտալիայի կառավարական և վարչական հաստատությունները, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմինները, խոշոր բանկերը, ապահովագրական, վարկային և առևտրական ընկերությունները, միջազգային կազմակերպությունները: Քաղաքում կան բազմաթիվ բուհեր: Գիտական հաստատություններից հայտնի են Դեի Լինչեի ազգային, Բժշկական գիտությունների, Քառասունի (ըստ անդամների թվի) ազգային ակադեմիաները, Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը, Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտը, աստղադիտարանը: Տարաբնույթ ուսումնասիրություններ են կատարվում բազմաթիվ ակադեմիաներում, գիտական ընկերություններում, ինստիտուտներում ու կենտրոններում: Գործում են «Տեատրո դել օպերան», «Տեատրո դի Ռոմա» դրամատիկական թատերախումբը, «Տեատրո պիկոլի դի պոդրեկի», մանկական «Ալ Տորկիո» և այլ թատրոններ, «Սանտա Չեչիլիա» ազգային երաժշտական ակադեմիան, ինչպես նաև Հռոմեական ազգային (Թերմերի), Վիլիա Ջուլիուս, Բարոկկոյի, Ժողովրդական արվեստների և ավանդույթների ազգային, Հռոմեական քաղաքակրթության, Հռոմի, Կապիտոլիումի, Վատիկանի թանգարանները, Բորգեզեի, Անտիկ արվեստի, Ժամանակակից արվեստի ազգային և այլ պատկերասրահներ:
Քաղաքում է օլիմպիական մարզական կենտրոնը՝ փոքր և մեծ մարզապալատներով, որտեղ տեղի են ունեցել XVII օլիմպիական խաղերը (1960 թ.):
Ըստ ավանդության՝ Հռոմը (իտալերեն՝ Ռոմա) հիմնադրել է Հռոմուլոսը, 
մ. թ. ա. 754/753 թ-ին: Քաղաքի խորհրդանիշն էգ գայլն է, որը, ավանդության համաձայն, կերակրել է մանուկ եղբայրներ Հռոմուլոսին ու Հռեմոսին: 
Հին աշխարհի պատմության մեջ Հռոմը հիշատակվում է որպես խոշորագույն քաղաք և հզոր տերության՝ Հին Հռոմի մայրաքաղաք: VI–VIII դարերում այն Բյուզանդիայի գերիշխանության տակ էր: VI դարի 50–60-ական թվականներին Իտալիայի բյուզանդացի կառավարիչ հայազգի Նարսեսը ձեռնարկել է Տիբեր գետի հունը մաքրելու, պատերազմներից ավերված քաղաքի նավահանգիստը վերականգնելու, հասարակական շենքերը նորոգելու աշխատանքներ: 756–1870 թթ-ին Հռոմը (փոքր ընդմիջումներով) Պապական մարզի կենտրոնն էր: 
XV դարի կեսին – XVI դարի սկզբին Հռոմը Վերածննդի խոշոր կենտրոններից էր, որտեղ ապրել և աշխատել են հումանիստներ, նկարիչներ, ճարտարապետներ (Լեոն Բատիստա Ալբերտի, Պոջո Բրաչչոլինի, Դոնատո Բրամանտե, Ռաֆայել, Միքելանջելո և ուրիշներ): Իտալացիների երկարամյա պայքարի արդյունքում 1870 թ-ին Հռոմը միացվել է Իտալիային, 1871 թ-ին հռչակվել Իտալիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք: 1946 թ-ից Հռոմը Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքն է: 
Քաղաքում պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ու կառույցներ. հնագույն շինությունները` ջրանցույցներ (ինչպես և հնում, խմելու ջուրը Հռոմ է բերվում լեռնային գետերից ու լճերից՝ հնագույն ջրանցույցներով), փողոցներ, մ. թ. սկզբի քրիստոնեական կատակոմբներ, հիմնականում Տիբեր գետի ձախ ափին են: Առանձին կառույցներ՝ Կոլիզեումը և Տիտոսի հաղթակամարը (I դար), Պանթեոնը և Անդրիանոսի դամբարանը (II դար), Դիոկղետիանոսի թերմերը (մոտ IV դար), Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (V դար) ժամանակակից քաղաքի տարածքում են: Վերածննդի շրջանում ստեղծված Վատիկանի պալատային համալիրը, Դորիա Պամֆիլուս և Բորգեզե վիլլաները վեհություն են հաղորդում Հռոմին: XVI–XVII դարերում կառուցվել են քաղաքում գերիշխող դիրք ունեցող Սբ Պետրոսի տաճարը, Նավոնա և Դել Պոպոլո հրապարակների ու Կապիտոլիումի համալիրները, Հռոմին բնորոշ բարոկկո ոճի՝ Ջեզու (1568–84 թթ.), Սանտ Անդրեա ալ Քվիրինալե (1658 թ.) և այլ եկեղեցիներ, Իսպանական աստիճանաշարը (1725 թ.), Տրևի շատրվանը (1732–51 թթ.) և այլ կառույցներ: 
Հռոմն ունի փողոցների օղակաշառավղային համակարգ. աշխարհագրական կենտրոնը Վենետիկի հրապարակն է, որտեղից ճառագայթաձև սկսվող միջքաղաքային ճանապարհները (Սալարի, Ֆլամենիա և այլն) մայրաքաղաքը կապում են Իտալիայի գլխավոր քաղաքներին: 1950-ական թվականներին կառուցվել են Վիա դեի Ֆորի Իմպերիալի պողոտան, Հռոմը Օստիային կապող միջազգային ցուցահանդեսի կենտրոնը:
1960-ական թվականներից Հռոմը զարգանում է մեկ ընդհանուր հատակագծով: Կառուցվել են Տերմինի կայարանը, Իտալիայի «Ավտոմոբիլի ակումբ»-ի վարչական շենքը, «Սերաֆիկում» համալսարանական համալիրը և բազմաթիվ այլ կառույցներ ու համալիրներ:
Հռոմում հայերի մասին հիշատակություններ կան դեռևս մ. թ. ա. I դարից: Մ. թ. 65 թ-ին հայոց Տրդատ Ա թագավորը շուրջ 3-հզ-անոց շքախմբով գնացել է Հռոմ՝ Ներոն կայսրից թագադրվելու: IV դարում Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը, որի հուշարձանը կանգնեցվել է Հռոմում՝ նրա կենդանության օրոք: 552 թ-ին Հռոմը գոթերից ազատագրել է բյուզանդացի զորավար հայազգի Նարսեսը (ավանդությունը նրան է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը): Հռոմում հայ համայնքի գոյության մասին է վկայում 649 թ-ի հայ ներկայացուցիչների մասնակցությունը Լատերանի տիեզերաժողովին:
XI դարում Հռոմում գործել են Սբ Հակոբ հայկական եկեղեցին, վանք և հյուրանոց: Հայերի անունով կոչվել է թաղամաս:
XIII–XIV դարերում Հռոմի, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները ստվարացել են: Հռոմում ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագրեր: Առաջին անգամ հայերեն գիրք («Տոմար Գրիգորյան») այստեղ տպագրվել է 1584 թ-ին: 1883 թ-ին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը, որը հայ կաթոլիկ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց էր: 
XIX դարի 1-ին կեսից Վենետիկի Մխիթարյաններն իրենց ներկայացուցչությունն ունեն Հռոմում: 
1966–67 թթ-ին Հռոմի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ (Գեզա Ֆրանկովիչ, Ֆեռնան դե Մաֆֆեի, Պաոլո Կունեո, Հերման Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ, իսկ 1968 թ-ին Հռոմում բացվել է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված առաջին ցուցահանդեսը, լույս է տեսել 4 մենագրություն:
1988 թ-ին Պաոլո Կունեոն հրատարակել է ընդարձակ ուսումնասիրություն հայ ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ:






Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը: Արտաշես 1-ին


 Արտաշես 1-ին:  Արտաշես ԱռաջինՔ.ա. III դ. վերջերին Սելևկյաններինհաջողվեց իրենց գերիշխանությունը կարճ ժամանակով հաստատել հայկական չորս թագավորությունների վրա:Մեծ Հայքում սելևկյան կառավարիչ նշանակվեց հայ մեծատոհմիկ Արտաշեսը, իսկ ԾոփքումԶարեհը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. մոտ 201 թ.: Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամ բողջությամբ գրավելու ուղղությամբ: Տարածաշրջանի նկատմամբ իր հավակնություններն ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը: Դեռ ավելին` Հռոմը ցանկանում էր ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել Միջերկրածովյան ամբողջ ավազանում: Կողմերի միջև զինված ընդհարումն անխուսափելի էր: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190 թ. Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ` Հերմոս գետի հովտում: Հռոմեացիները համոզիչ հաղթանակ տարան սելևկյան Անտիոքոս III թագավորի մեծաքանակ զորքերի նկատմամբ:Մագնեսիայի ճակատամարտը և երկու տարի անց` Ք.ա. 188 թ., կողմերի միջև կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրն ամբողջությամբ  փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում և շրջադարձային եղան համաշխարհային պատմության մեջ: Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ Հայքը, Փոքր ՀայքըԾոփքը և Կոմմագենեն: Հայկական անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, և Ծոփքում` Զարեհը:Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական, վրացական ակզբնաղբյուրներում,  արամեատառվիմագիր արձանագրություններում: Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը` դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատանը: Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատան շառավիղ:
 Հայկական հողերի վերամիավորումը: Արտաշեսի` գահ բարձրանալու պահին Մեծ Հայքի թագավորության տարածքը պարփակված էր միայն կենտրոնական նահանգների սահմաններում: Հայկական մի շարք երկրամասեր գրավել էին հարևան երկրները` Մարաստանը,Վիրքը,Պոնտոսը,Սելևկյան տերությունը և այլ երկրներ: Արտաշեսն իր առջև խնդիր է դնում իրականացնելու հայրենիքի վերամիավորման կարևորագույն ծրագիրը:
 Հույն աշխարհագետ ՍտրաբոնըՍտրաբոն մանրամասն տեղեկություններ է հայտնում Արտաշեսի այդ ձեռնարկի մասին: Նրանից ենք իմանում, որ Արտաշեսն իր թագավորության սկզբում արշավել է դեպի արևելք և հասել Կասպից ծովի ափերը, որի արդյունքում Մեծ Հայքին են միացվել Փայտակարանը և Կասպեից երկիրը: Այնուհետև արշավանք է ձեռնարկվել դեպի հյուսիս, որտեղ հարևան Վիրքը զավթել էր հայկական Գուգարք նահանգը: Արտաշեսի հանձնարարությամբ Սմբատ Բագրատունի զորավարը ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթած տարածքները: Վրացական աղբյուրը հավաստում է, որ վրացիները պարտավորվում են «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և անհրաժեշտության դեպքում նրան զորք տրամադրել:Արևմուտքում Արտաշեսը Մեծ Հայքին վերադարձրել է Կարնո երկիրը, Եկեղիք ու Դերջան գավառները, իսկ հարավում` սելևկյան Անտիոքոս IV-ի դեմ մղված երկարատև ու համառկռիվներից հետո` Տմորիք երկրամասը:
 Մեծ Հայքին նաև Ծոփքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները միավորելու Արտաշեսի ջանքերն այդ ժամանակ հաջողություն չունեցան:
 Այսպիսով` Արտաշեսի գործունեության շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը, ինչպես նախորդ համահայկական թագավորությունների ժամանակ, վերամիավորվեց մեկ ընդհանուր պետության` Մեծ Հայքի թագավորության մեջ: Պատահական չէ, որ դեպքերի ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսը Արտաշեսին անվանում է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ Ստրաբոնը հավաստում է, թե «Հայաստանն… աճել է Արտաշեսի ջանքերով… և ուստիայստեղ բոլորը միալեզու են», այսինքն` հայալեզու: Ստրաբոնի այս արժեքավոր տեղեկությունըվկայում է, որ Արտաշեսը կարողացել է վերոնշված հայալեզու երկրամասերը վերամիավորել մեկպետության կազմում: Այդ իրադարձությունն ունեցավ ազգային-քաղաքական կարևորնշանակություն:
   Մեծ Հայքի միջազգային հեղինակության աճը: Արտաշեսի օրոք Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը, որը կարևոր դեր էր խաղում տարածաշրջանի քաղաքական կյանքում: Այսպես, երբ Ք.ա. 183-179 թթ. պատերազմ բռնկվեց Փոքր Ասիայում մի կողմից` Պոնտոսի ու Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից` Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև, Արտաշես I-ը, պահպանելով չեզոքություն, ակտիվորեն ներազդեց կողմերիվրա, և նրա միջնորդական առաքելության շնորհիվ պատերազմը դադարեց: Կողմերի միահամուռցանկությամբ, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ` նա իրավարարի կարգավիճակով հրավիրվեց մասնակցելու հաշտության պայմանագրի կնքմանը: Դիվանագիտական նուրբ ուճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ պայմանագրում հատուկ կետ մտցնել, որով Պոնտոսի հաշվին ընդարձակվեց Փոքր Հայքի տարածքը: Դա, անշուշտ, հետագայում Փոքր Հայքն իր թագավորությանը միացնելու հեռահար քայլ էր: Արտաշեսը Ք.ա. 165 թ. վճռական հակահարվածտվեց սելևկյան Անտիոքոս IV-ին, որը փորձում էր Հայաստանը ենթարկել Սելևկյանների գերիշխանությանը: Արտաշեսը շարունակեց քայլերը Մերձավոր Արևելքում այդ պետությանդիրքերը թուլացնելու ուղղությամբ: Այդ նպատակով նա օժանդակեց Մարաստանի սելևկյան սատրապ Տիմարքոսի ապստամբությանը (Ք.ա. 162-160 թթ.), որը զգալիորեն թուլացրեց Սելևկյանտերության հիմքերը:
 Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների:Արտաշեսն անհապաղ ձեռնամուխ է լինում տնտեսության, մշակույթի, ռազմական, վարչաքաղաքական և այլ բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:
 Արարատյան դաշտում` Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է.«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, բլուրը հավանելով,քաղաք է շինում ու իր անունով կոչում է Արտաշատ»: Իսկ Ք. Հ. I դարում ապրած հույն պատմիչ Պլուտարքոսը հավաստիացնում է, թե Արտաշատի տեղանքն ընտրել է Կարթագենի հռչակավորզորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ քաղաքական ապաստան էր գտել Հայաստանում:Արտաշեսի առաջարկությամբ
ՀաննիբալՀաննիբալը գլխավորել է քաղաքի շինարարականաշխատանքները, որոնք ընթացել են նախապես կազմված հատակագծով.«Կառուցվեց մեծ ևշատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Եվ իրոք, հնագիտական պեղումները, որ ընթանում են ներկայիս Խոր Վիրապիշրջակայքում, ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է հատակագծով: Արտաշատը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով` հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Մայրաքաղաքը բնակեցնելու համար այստեղ է տեղափոխվել Երվանդաշատի, Արմավիրի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասը: Արտաշատը կառուցվել է առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում, և պատահականչէ, որ այն շուտով դարձել է Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնք կրել են Արշատ, Արտաշիսյան, Զարեհավան, Զարիշատ անունները: Վերջին երկուսը անվանվել են իպատիվ Արտաշեսի հոր` Զարեհի:
 Հողային բարեփոխումը: Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից:Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին`շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպյուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել:
 Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից`օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:
 Ռազմավարչական և այլ բարեփոխումներ: Արտաշեսի բարեփոխումներից առավել կարևորներից է ռազմականը: Նրա օրոք ստեղծվեց հայկական կանոնավոր ու լավ զինված բանակ: Հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա ստեղծեց չորսզ որավարություններ: «Արտաշեսը,- գրում է Մովսես Խորենացին,- զորքի իշխանությունն էլ չորսմասի է բաժանում. արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը` (իրորդի) Զարեհին»:
 Երկրի կառավարումը դյուրացնելու նպատակով Արտաշեսն այն բաժանեց 120 գավառների, որ հունահռոմեական հեղինակներն անվանում են ստրատեգիաներ, իսկ դրանց կառավարիչներին`ստրատեգոսներ:
 Կարգավորվել են նաև արքունի գործակալությունները, որոնցից կարևորագույնները`սպարապետությունը և հազարապետությունը, հանձնվել են արքայի մերձավորներին: Հարևան հելլենիստական պետությունների օրինակով Արտաշեսը սահմանել է նաև թագավորի և նրա նախնիների պաշտամունքը: Արտաշատում կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցվել են թագավորի նախնիների արձանները: Տաճարներեն կառուցվել նաև Հայաստանի այլ քաղաքներում: Նման ձեռնարկները պետք է ժողովրդի աչքումբարձրացնեին թագավորական իշխանության հեղինակությունը:
 Արտաշեսը կարգադրել է ճշգրտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը, կազմակերպել է նավագնացություն լճերի և նավարկելի գետերի վրա ու կատարել բազում այլ բարեփոխումներ:Կատարած բազմաթիվ նշանավոր գործերի համար դեռ իր կենդանության ժամանակ Արտաշեսն աստվածացվել է. նա մեծարվել է «Բարի»,«Բարեպաշտ»,«Աշխարհակալ» տիտղոսներով: Նրա մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, որոնց մի մասը գրի է առելՄովսես Խորենացին և ի պահպանություն թողել սերունդներին («Արտաշես և Սաթենիկ»
Արտաշես և ՍաթենիկԱրտաշես և Արտավազդ» և այլն): Այդ երգերում գովերգվել են նրա իմաստությունը,քաջությունը, բարությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել նրա անհուն սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի հանդեպ ժողովրդի սերն արտահայտվել է նաև նրանով, որ հետագայում հայերն իրենց սիրելի թագավորներին տվել են «Արտաշես» պատվատիտղոսը (Զենոն, Տրդատ I և այլք):
 Արտաշեսը մահացել է շուրջ Ք.ա. 160 թվականին` 70 տարեկան հասակում:









Սարգոն II


Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigationJump to search
Picto infobox prétendant à un trône.png
Սարգոն II
Sargon II and dignitary.jpg
Ծնվել է՝մ.թ.ա. 8-րդ դար
ԾննդավայրNimrudՆինվեի մարզԻրաք
Մահացել է՝մ. թ. ա. 705
ՔաղաքացիությունԱսորեստան
Բաբելոն
գերիշխան
ՀայրԹիգլաթպալասար III
ԵրեխաներՍինաքերիբ
Սարգոն II (ասուր․ Շարրուքին՝ «օրինական արքա»), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 722-705 թթ.։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց անելուց հետո։
Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է Ասորեստանի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտրական դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար 3-րդի նվաճողական քաղաքականությունը։ 721 թ-ին գրավել է դեռևս Սալմանասար 5-րդի ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը (Գազայից հարավ) և պարտության մատնել նրան դաշնակցած եգիպտական զորքին, 719 թ-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։
Սարգոն II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխավոր թշնամու՝ Ուրարտուի դեմ պատերազմին, կենտրոնական իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II մտել է Մանա, ապա Ուրմիա լճի հս-արլ․ կողմից ներխուժել Ուրարտուի կենտրոնական շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի ընտիր գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոնական կենտրոն Մուսասիրի (Մուծածիր) վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտական դիցարանի գլխավոր աստված Խալդիի և նրա կին Բագմաշտուի(Վարուբանի) պղնձաձույլ արձանները։ Սարգոն II խոչընդոտել է Ուրարտուի և Փռյուգիայի դաշինքին՝ արևմուտքում և Էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արևելքում։ Գրավել է Մարաստանիմի շարք շրջաններ։ Մ․թ․ա․ 712-707 թթ. ընթացքում Սարգոն IIկառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր-Շարրուքինը (այժմյան Խորսաբադը), այն բնակեցրել տարբեր երկրներից գերեվարած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սպանվել է արշավանքի ժամանակ։










Ք.Ա. III դ. երկրորդ կեսը Առաջավոր Ասիայում ուժերի նոր վերախմբավորումների ժամանակաշրջան դարձավ: Սելևկյան պետությունը հետզհետե թուլանում էր, քանզի գրեթե չընդհատվող պատերազմների, ներքին երկպառակությունների և ապստամբությունների պատճառով նրա տիրակալները չէին կարողանում պահպանել Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան ձգվող իրենց հսկայական տիրույթները: Ք.ա. 255թ. անկախացած և հետագա մեկ և կես դարերի ընթացքում հզորացող Պարթևստանն արևելքից, և Առաջին ու Երկրորդ Պունիկյան պատերազմներում (Ք.ա.264-241թթ. և 218-201թթ.) Կարթագենին հաղթած ու Բալկաններում հիմնավորվող Հռոմը` արևմուտքից, հզոր ախոյաններ էին դարձել Սելևկյանների համար:
   Այդուհանդերձ, Սելևկյան պետությունից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Հայկական լեռնաշխարհը Ք.ա. III դարում գտնվում էր նրա տիրակալների քաղաքական շահերի ոլորտում: Սակայն արդեն Ք.ա. II դ. սկզբին իրավիճակը կտրուկ փոխվում է: Ք.ա. 190թ. Մագնեսիայի մոտ հռոմեական բանակից ծանր պարտություն կրելով՝ Սելևկյանները ստիպված էին հրաժարվել տարածաշրջանային առաջատարի իրենց դերից:
ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԵՊԱՇՏ
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ, 
ՄԻԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՐՇԱՎՆԵՐ

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160թթ.) հիմնադիրն է Արտաշեսյան հարստության, որն իշխել է Հայաստանում Ք.ա. 189- Ք.հ. 1թթ.։ Նա հայտնի է որպես մեծագույն բարեփոխիչ, պետական և ռազմական արտասովոր հեռատեսություն և գթասրտություն ունեցող գործիչ, ինչի համար էլ արժանացել է «Բարեպաշտ» մականվանը: Դժվար է առանձնացնել նրա գործունեության բնագավառներից կամ իրականացված բարեփոխումներից մեկը: Բայց որքան էլ մեծ լինեն Արտաշեսի ռազմական հաջողությունները և որքան մեծ` նրա տարած հաղթանակների նշանակությունը, նրա ամենակարևոր ձեռնարկումն, այնուամենայնիվ, սահմանների ձևավորումն (սահմանաքարերի տեղադրման միջոցով) ու հողային բարեփոխման իրականացումն էր: Հայոց արքան հողաբաժանման այնպիսի հիմնարար համակարգ է ձևավորում, որն առանց էական փոփոխությունների, գործում էր նաև միջին դարերում:


Ռազմավարությունը
Երկրի ռազմաքաղաքական հզորացման գործընթացն Արտաշեսը շրջահայացորեն սկսեց ռազմական բարեփոխումներից:
Աշխատանքները սկսվում են հայոց բանակի համալրման համակարգի վերակառուցումով: Զորահավաքի կազմակերպումը հեշտացնելու համար երկիրը բաժանվում է 120 վարչական միավորների` գավառների, որոնք անտիկ պատմիչները կոչել են ստրատեգիաներ: Դրանցից յուրաքանչյուրի ռազմական պետին` ստրատեգոսին (գավառապետին) է հանձնվել իր շրջանի զինված ուժերի ղեկավարումը: Պատերազմների ժամանակ գավառապետերը թագավորի առաջին իսկ կոչով պարտավոր էին իրենց հեծյալ ու հետևակ ջոկատներով ներկայանալ նրան: Գավառների կողմից թագավորին ներկայացվող զորքի թիվը որոշվում էր ըստ բնակչության քանակի:
     Արտաշես Ա-ն ուշադրություն դարձրեց երկրի սահմանների ամրացման խնդրին, քանզի օտար ուժերի հարձակման թիրախ հանդիսացող երկիրը նույնիսկ հաղթական պատերազմի ժամանակ չէր խուսափում ավերածություններից: Հակառակորդի առաջխաղացմանը խոչընդոտելու նպատակով սահմանամերձ հյուսիսային, արևելյան, հարավային, արևմտյան շրջաններում (Գուգարք, Նոր Շիրական, Կորդուք և Աղձնիք) ստեղծվում են մշտական զորք պահելու իրավունք ունեցող չորս բդեշխություններ:

 «Զորքի իշխանությունն էլ չորս մասի է բաժանում (Արտաշեսը). արևելյան կողմի զորքը թողնում է Արտավազդին, արևմտյանը տալիս է Տիրանին, հարավայինը վստահում է Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ Զարեհին»:







Պատմական ակնարկ


Էրեբունի ամրոց
Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում: [1]

Ամրոցի կառուցվածքը


Ամրոցը

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով: Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի: Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում: Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով: Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը: Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար: Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում:













Արաքս Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի ԱյրարատՍյունիքԱրցախՓայտակարանՎասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի[2]։ Արաբ մատենագիր Իբն-ալ-Ֆակիհը երբեմն կոչել է Արրասս[3]։



Jolfa-Aras2.jpg






Արաքսը հին կտակարանում կոչվել է Գիհոն կամ Գեհոն, հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, արաբականում՝ Արազ։
9-րդ դարի արաբ պատմիչ Յակուբին Արաքսն անվանում է Դըվնա գետ (Դվին քաղաքի անունով)։

Մովսես Խորենացին Երասխի անունը կապում է Արամայիսի թոռան՝ Երաստի անվան հետ։ Պատմահայրը գրում է «Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»։













 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1991-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ


     Հայաստանի հանրապետության անկախության հռչակումը: Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց 1991թ. Սեպտեմբերի 21-ին հանրպետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2մլն 43 հազար մարդ (կամ քվերակության իրավունք ունեցողների 94,39%) «այո» ասաց անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. Սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակոց անկախ պետություն:
     Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայա ժողովրդի երազանքը:
1991թ. Հեկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց նախագահական համաժողովրդական ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությունթյամբ (83%) հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագաը՝ Գագիկ Հարությունյանը:
     Անկախության ուղին բռնած հանրապետության և նրա նորընտիր ղեկավարության ծանր փոձությունների էին սպասում: Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից: 1991թ. Նեյոմբերին հերթական անգամ խակվեց Ադրբեջնից եկող գազամուղը: Սկսվեց Հայաստանի Էներգետիկ շրջափակումը, բնակչությունը զրկվեց ջեռուղումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանֆնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ:
    1991թ. Դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքի Բելովեժկ բնակավայրում երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու համաձայնագիրը: Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագերծակցության նոր սուբյետկի՝ Անկախ Պետությունների Համագերծակցության կազմավորման մասին: Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը երը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղխումը՝ հայտնելով նրա միանալու իր պատրաստակամությունը:
     1991թ. Դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում 11 ինքնիշխան պետություններ, բացի Վրաստանից և մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրվեցին համաձայնագրերի ԱՊՀ ստեղծման մասին: Դրանով իրականացան ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը:
     Այսպիսով՝ ազգային ժողովրդաարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը:
     Սահմանադրության ընդունումը: Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ- ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում: Սկսվեց հայող անկախ հանրապետության պետական շինությունը:
     Հանրապետության պետական-քաղաքակա կյանքի ամենակարևոր իրադաձություններից էր սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. Հուլիսի 5-ին: Նոր սահմանադրությունը դրեց ամբողջառիրակա համակարգից դեպի ժողորդվար պետության անցնելու իրավական հիմքերը: Այդ իրավական ձևակերպում տվեղ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: Ըստ սահմանադրության՝ ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է:

    Սահմանադրությամբ հստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշները՝ դրոշ, զինանշան և օրհներգը: Դետևս 1990թ. Օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտմ ծիրանագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր: Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, երի կենտրոնում վահանը պահող արշիվն ու առյուշն են. Պատկերված է Արարատ լեռը՝ Նույյան տապանով: Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմն «Մեր հայրենիգ» հայրենասիրական երգը:
     Սկսվեցին ձևավորվել պետաիրավակա նոր կառույցներ: Սահմանադրությունը նապատեսում էր նախագահակն հանրապետության համակարգ: Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը վերանվանվեց Ազգային ժողով:
     ՀՀ տարածքային կառավարման կառուցվածքի բերալավմանն էին ծառաում 1995թ. Դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխություններ: Հանրաօետության շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10մարզեր՝ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիկի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի: Դրանց գումարվեց մարզի կարգավիճակ ստացած քաղաք մայր Երևանը: Մարզերը բաժանվեցին համայնքների:
     Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը: 2000թվականից սկսվեց դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը: 2001թ. Հիմնվեց ՀՀ տնտեսական դատարանը, ապա վարչական դատարանը:
     Դատական համակարգի անկախության ապահովմանն ուղղված կարևոր քայլերից էր ՀՀ Ազգային ժողովի կոմղից 2007թ. Վերջերին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրքը»:
     Հանրապետությունում կատարված տեղաշարժը առաջացրին սահմանդրության մեջ բարեփոխումներ կատարելոը անհրաժեշտություն: Դրանցից էին ՀՀ նախագահի ընեռված բացառիկ լիազորությունները սահմանափակելը, ՀՀ Ազգային ժողովի կոմղից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը և այլն: Նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, և 2005թ. Նոեմբերի 27-ին համաժողովրդական հանրաքեվով հաստատվեց ՀՀ սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը:
     Փոխվեց նաև Երևանի կարգավիճակը՝ մարզից դառնալով համայնք: Երևանն ունեցավ սեփական բյուջե, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի:


Հայկական հարցը Փարիզի խաղաղության

կոնֆերանսում։ Սեվրի պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն` պահանջ էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնելու Հայաստանի
Հանրապետությանը և այդպիսով ստեղծել Միացյալ, Անկախ Հայաստան։
Ինչպես հայտնի է, 1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով
(նավահանգիստ Էգեյան ծովում) Թուրքիան ընդունեց իր պարտությունը
և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին Քառյակ միության
նաև մյուս երկրները, ու այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։
1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության
պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ: Ավելի վաղ, 1912 թվականից, Փարիզում գործում էր մեկ այլ` Հայ (արևմտահայ) ազգային պատվիրակություն` եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար Փաշայի (1851-1930) գլխավորությամբ։ Հայկական այս երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ. փետրվարին նրանք խաղաղության կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին  միացնել արևմտահայ մի շարք նահանգներ` ծովային ելքով։ Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև մանդատի (հովանավորությանկամ խնամակալության) հարցը։ Այսինքն` անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին` ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև որ կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հույս էր տածվում, որ Միացյալ Հայաստանի խնամակալությունը կստանձնի ԱՄՆ-ը։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը և նորաստեղծ Ազգերի լիգան որոշում են Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին: 1919թ. հուլիսին Հայաստանի գերագույն կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ Ուիլյամ Հասկելը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով և Հայաստանի մանդատի ջերմ պաշտպաններից էր։ Նա պատվիրակություն ուղարկեց տարածաշրջան` ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաններն ու հնարավորությունները։ Սակայն, ի վերջո, ԱՄՆ-ի
սենատը, Վիլսոնի կամքին հակառակ, հրաժարվեց

ընդունել Հայաստանի մանդատը։



Սևրի պայմանագիրը։ Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։ Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելուշ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ`ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Դա նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության (Արևելյան
Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում` հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։ Վուդրո Վիլսոն Սևրի պայմանագրի ստորագրումը 32 Հայաստանն ըստ Սևրի պայմանագրի Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում` թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները` Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայերից  մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։ Այսպիսով` մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։ Թեև Սևրի պայմանագիրը չիրագործվեց, սակայն մինչև օրս շարունակում է մնալ Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման փաստաթուղթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ


    Հանրապետութան միջազգային դրությունը (1918թ.): Ինչպես արդեն գիտեք, 1918թՀունիսի 4-ԻնԹուրքիայի հետ Բաթումում հաշտություն կնքելուց հետո Հայաստանի Հանարպետությունը հայտնվել էրչափազանց ծանր դրության մեջԸնդհամենը 12հազՔառկմ տարածքթուրք-թաթարական շրջապակում,հարյուրհազարավոր գաղթականներ և այլն:
     1918
թԱմառը Հայաստանի պատվիրակությունը (նախագահ ԱԱհարենյանփորձ արեց բանակցլեուՔառյակ միության երկրների (ԳերմանիաԱվստո-ՀունգարիաԹուրքաԲուլղարիահետ՝ Բաթումիպայմանագիրը փոք ինչ մեղմելու նպատակովբայց արդյունքի չհասավ:
     
Քանի դեռ շարունակվում էր աշխարամարտըԱնդերկովկասում տեր ու տնօրինություն էին անում Քառյակմիության երկրներից Գերմաիան և ԹուրքիանՆրանք նույնիսկ մրցակցում էին իրար հետ,թետարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճիՆրանց համար մեծ գրավչություն ուներադրբեջանական նավթըՀայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապեսԱնտանտի երկրների ու Ռուսաստանի հետ:
     
Այս վիճակը շարոնակվեց մինչև 1918թՎերջը՝ Առաջին աշխարամարտի ավարտըԻ վերջոԱՆտանտըհաղթեց Քառյակ դաշինքինՊարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցինԱնդերկովկասիցԴրա շնորհիվ Հայաստանի տարացքը ընդարձակվեց մինչև 70 հազար քառկմ-ի:
     
Այժմ տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից ԱնգլիանԱշխրամարտի ավարտիցհետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր ինչ բերլավվեցև նա սկսեց ավելի ակտիվ արտաքինքաղաքականություն վարել:
     
Հայ-վրացական հարաբերությունները: ՀՀ արտաքին քաղաքականության հիմանակն ուղղություններիցմեկը բարիդրացական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևենների հետՀայաստանիհարևաններն էին ԹուրքիանՎրաստանըԱդրբեջանը և ՊարսկաստանըՆրանց հետ կանոնավորհարաբերությունների հաստատումը հարթ չընթացավորովհետև իրար միջև կային ազգայինտարածքային-սահմանային լուրջ վեճերՄիակ երկիրը Պարսկաստաններ էրորը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջխնդիր և հանրապետության գոյության ողջ ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ:
     
Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան մյուս երեք պետություններըայդթվում նաև Վրաստանի Հանրապետությունը:
     
Գիտենք նաևոր հայ և վրաց ժողովուրդների միջւ գոյություն է ունեցել դարավոր բարեկամությունՆրանքշատ անգամներ համատեղ պայքարել են օտար նվաճողների հետՍակայն 1918թՎրաստանի և Հայաստանիանկախության հռչակուկից հետո տարածքային-սահմանայի վեճ ծագեց նրանց միջևորի պատճառով դեռևսցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումներ էին:
Հայկական երկու գավառների՝ Լոռիի ու Ախալքալաքըմտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջՆորահռչակՎրաստանը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներեբաել հայաբնակ ահդ գավառներըՀայաստանիկառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցովՍակայն սահամանային այդ վեճը1918թԴեկտեմբերին վերածեց հայ-վրացական պատերազմիԵրբ վրաց իշխանությունները սկսեցինբռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբհայկական զորամասերը մտան Լոռի հաղթանակտարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառնամասըՀալածանքի ուհետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերըՊատերազմը տևեց շուրջ երկու շաբաթ :
     
Խնդրին միջամտեցին Անտնանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները: 1919թ.Հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնությունԼոռին հայտարարվեց «Չեզոք գոտի»: Կարճժամանակում բարելավվեցին հայ-վրացական հարաբերություններըՎերաբացվեցին հաղորդկացությանուղիները:
     
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրները վերջնականորեն լուծվեցին նրանովոր 1921թ.Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանինիսկ Լոռին միացվեց Հայաստանին:
     
Հայ-ադրբեջանական հարաբերություններըՇատ ավելի բարդ էին հարաբերությւոնները Ադրբեջանի հետԱռանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը:Ադրբեջանը ձգտումէր նվաճել Լեռնային Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունքիը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ:Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիանիսկ 1920թԳարնանից՝ նաև խորհրդայինՌուսաստանը:
     1918
թվերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպիՇուշի ու ԱրցախԱնգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուր նահանգապետինշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ ՍուլթանըԱրցախ-Սյունքի հայությւոնը չճանաչեց Ադրբեջանիգերիշխանությունը և հայությունը սկսեց պաքարելՀայաստանի կառավարությունը ձգտում էր խաղաղմիջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերըՍակայն այդ բանակցությունները արդյունքչտվեցինՄեծ տերություններըշահագրգռված լինելով Բաքվի նավթովավելի հաճախ  ճնշում էին գործադրումՀայաստանի վրաորպեսզի նա զիջումներ անի ԱդրբեջանինԱյդուհանդերձ՝ Հայաստանի կառավարությունըանում էր հնարավերինը՝ պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատինՂարաբաղը համարելովանկախ Հայաստանի անբաժան մասը:
     
Շուշիի հայությունը 1920թՄարտին ենթարկվեց ջարդիԶոհվեց մոտ 8 հազար հայՀայաստանիկառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ ՂարաբաղԱպիլի 25-ին արցախահայության 9-րդհամագումարը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանարպետության հետ:

     
Իրադարձությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեցիներբ մի քանի օր անցԱպրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ առանց որևէ կրակոցիխորհրդանացվեց Ադրբեջանը:Դրանից հետո վերջինս սկսվեց պաշտպանել Խորհրդային ՌուսաստանըԽորհդային Ադրբեջանիկառավարությունը և Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիրներկայացրեցին ՀՀ-ինԴրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի ներխուժումը ՂարաբաղԶանգեզուր ևՆախիջևանԿարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային ՂարաբաղինԱվելի ուշ՝ 1921թ.ՀուլիսինԽորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թույլտվությամբ Լեռնային Ղարաբաղը,ինքնավար մարզի կարգավիճակով բնակցվեց Ադրբեջանին:
     
Այդ տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիւևանը: 1919թԿեսերին անգլիացիներիօգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնաօես միացվեց Հայաստանի ՀանրապետությանըՍակայն տեղիթաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների առակությամբ ապստամբություն բարձրացրին ուհրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունըՇարուր-Նախիջանի թաթարների շարունակականխռովություններիավերածություններիթալանի հետևանգով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց:Նախիջևանահայության մի մասը կոտորվեցիսկ յուս մասը կարկադրված դիմեց արտագաղթի: 1920թԱշնանը՝թուրք-հայկակակն պատերազմի ժամանակԹւորքիան բռնազավթեզ Նախիջանի գավառըԻսկ 1921թ. (Մեսկվայի և Կարսի պայմանագրովՆախիջանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին:
     
Միանգամայն այլ ընթացք ստացան իրադարձություննեը ԶանգեզուրումՀայոց պատմության լուսավորէջերից է պայքարը թուրք-թաթար-բորլևիյան ոտնձգությունների դեմԱյդ պայքարը գլխավորեց ԳարեդինՆժդեհը (1886-1955):
     1920
թԱշնանը ինքնապաշպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազագագրվեց ԶանգեզուրըԱյդսկզբում հռչակվեց Ինքնավար Սյունիքաօա՝ Լեռնահայաստանիսկ 1921թՀուլիսին վերջանականապեսմիացվեց Խորհրդային ՀայաստանինՆերկայումս Սյունքի մարզը Հայաստանի կազմում լինելու համար հայժողովուրդը մեծապես պատրտական է ԳՆժդեհին:
     
Ինչ վերաբերվում է հայ-թուրքակակն հարաբերույթւոննինապա դրան անմիջականորեն առնչվում էինՀայկական հարցին:




Մայիսյան հերոսամարտ
     Պատերազմի վերաճումը թուրք – հայկականի: 1918թԳարնանը թուրքերը 50-հազարանոց զորք էին կենտրոնաացել Կովկասյան ճակատում: Նրանք որոշել էին նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան:
     Անդերկոցկասի նորահռչակ պետության կառավարությունը Բաումի անկումից հետո ճակատային զորքերին հրամայեց դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Մայիսի 
    11-ից Բաթումում վերսկսեց Թուրքիայի հետ ընդհատված բանակցությունները:
     Հայկական կողմը ուզում էր կանգնեցնել թշնամու առաջխաղացումը: Հայ-վարց կողմերը միասկին կարող էին լուծել այդ խնդիրը, սակայն մենևիկներն ու -մուսավաթականները շարունակեցին իրենց հակահայ քայլերը: Մինչ դեռ 
ԱԺԴՀ-ն ներկայանում էր իբրև երեք ժողովուրդների դաշնային պետություն:     Չխենկելու կառավարությունը հայերի հաշվին արվող զիջումների գնով փորձում էր համաձայության գալթուրքերի հետԱրդյունքում՝ 1918 թվականի Ապրիլի 12 (25)-ին Կարսն առանց առաց դիմադրության հանձնվեց թուրքերին:
     Հայկական ուժերը հարկադրված առանց Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարության: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 
25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին Մայսի 15-ին գրավեց քաղաքը:
     Այսպես՝ թուրք-անդերկովկասյան պատերազմը վերածվեց թուրք-հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:
     Դեռ Մայսի 
7-ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. Մարտերը շարունակվեցին մինչև Հունիսի 6-ը:
     
Թուրք-հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտըՏեղի բնակչությանըմիացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և Մայսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածիլոռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
     
Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերըԱլեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորաշ Երևանի զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար:
    


1877-1878ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ


     Պատերազմի պատճառները: 1870-ականներին թուրքական տիրապետության տակ գտնվող ժողովուրդներըոտքի են կանգնում անկախություն ձեռք բերելու համարԱյդ ժամանակ թուրքական կայսրության կազմում էինԲալկանյան թերակղզու մեծ մասը կազմող մի շարք իշխանություններորոնք անկախության էն ձգտում: 1875թ.Ապստամբում են Բոնսիան և Հերցեհովիան «սլավոն եղբայներին օգնելու» կարգախոսով լայ շարժում:Բալական ժողովուրդների պայարը Ռուսաստանն օգտագործեց իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար: Կ. Պոլիսում մեծ տերությունների դեսպանները 1876թ. Դեկտեմբերին Թուրքիային առաջարկեցին մշակել և իրագործել բալկանյան ժողովուրդների դրությունը բարելավելու իր ծրագիրը: Սուլթան Աբուլ Համիդը, նեվելով Անգլիայի առակցության վրա, մերժեց դեսպանների առաջարկությունը՝ այն համարելով միջամտություն իր ներքին գործերին: Ռուսական ցար Ալեքսանդր II-ը Ռումինայի հետ պայմանագիր կնքեց և ապահովելով նրա դաշինքը, նույն օրը 1877թ. Ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմն սկսելու ծրագիրը:
     Պատերազմի ընթացքը: Պատերազմը տևեց տաս ամիս: Ռազմական գործողությունները ընթանում էին Բալկանյան և Կովկասյան ռամզաճակատում: Շիպկայի և Պլևնայի համար մարտում ռուսները հաղթանակ տարան: 1878թ. Հունվարի 4-ին նրանք մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու Ադրիանապոլիսը և մոտեցան Կ. Պոլիսին:
     Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները վարում էր Մ. Լոռիս-Մելիքովը՝ գլխավորելով 52-հազարանոց Կովկասյան կորպուսը:
     1877թ. Ապրիլի 12-ին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման անցան երեք ուղղություններով: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արտակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ Ապրիլին գրավում է Բայզետն ու Ալաշկերտը:
     Թուրքերը, մեծ ուժեր կենտրոնացնելով, 1877թ. Հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Թուրքական 10.000-անոց զորքը կատաղի գրոհներ է սկսում բերդի վրա: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշավածներն իրենց վիճակի մասին ձգտում էին լուր հասցնել Տեր-Ղուկասովին, սակայն բոլոր լրատարները բռնվում էին թուրքերի կողմից: Քրդի շորերով ծօտված հայ կամավոր Սամսոն Տեր-Պողոսյանն անցնում է թուրքերի մոտով և լուր հասցնում Տեր- Ղուկասովին: Հայ գեներալին հաջողվում է օգնության հասնել 23 օր Բայազետում պաշարվածներին և փրկել նրանց:
     Կովկասյան Ռազմաճակատի հաջողություններից է Կարսի գրավումը: Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվեցին
    Երևանի նահանգի հայությունը ռուսական զորաքերին տրամադրեցին հազարավոր սահլեր, ձիեր և ուղտեր:
     1878թ. Հունվարի սկզբին ռուսներն առանց մարտերի գրավեցին Ադրիանապոլիսը և մտան Կ. Պոլիս ընդամենը 12 կմ գեռու գտնվող Սան Ստեֆանո ավանը, որտեղ Հունվարի 19-ին կնքվեց զինադադար:




ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ
     Սան Ստեֆանոյի պայմանագիրը: Ռուս և քուրք դիվանագետներն սկսոցին պատրաստվել հաշտության պայմանագիրը կնքելուն: Կ. Պոլիօսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը հանդիպեց ռուսական կողմի ղեկավար Ն. Իգնատևի հետ և խնդրեց հաշտության պայմանագրում տեղ հատկացնել արևմտահայության արդարացի ձգտումներին: 1878թ.Փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում ստորագրվեց ռուս-թուրքական խաղաության պայմանիրգը: Այն բաղկացած էր 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերվում էր հայերին: Պայմանագրի մյուս հոդվածներում ևս կային հայերին վերաբերվող հարցեր: Դրանց ամաձայն՝ բարենորոգումները պետք է ատարվեն մինչև ռուսական զորքերը դուրսբերումը՝ 6 ամսվա ընթացքում, և այդ մասին թուքրերը պետք է հաշվետու լինեն ռուսական կողմին: Թուրքիան չէր կարող վճարել հսկա ռազմատուքժգանքը, դրա փոխարեն Ռուսասանին էին անցնելու Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայզետը, Էրզումը, Ալաշկերտի հովիտը և հարակից տարացքները:
     Սան Ստեֆանոյի պայմանագիրը բարձրացրեց Ռուսաստանի միջազգային հեղինակությունը:
     Քանի որ այդ պայմանագրը կոչվում էր «նախնական», Անգլիան և Ավստրիո-Հոնգարիան դիմեցին Գերմանիայի կանցելեր Օտտո Բիսմարկին՝ եվրոպական պետությունների վեհաժողով հրավիրելու առաջարկությամբ: Մեծ տիրապետությունները որոշեցին Բեռլինում հրավիրել միջազգային վեհաժողով և անտեղ քննարկել վիճելի հարցը:
     Հայկական հարցի աաջացումը: Արևմտահաության պահանջները Բեռլինի վեհաժողովին ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն Կ. Պոլսի նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերապռտությունների կառավարող շրջաններին հայության ակնկալիքները ներկայացնելու նպատակով: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրնսիայի արտաքին գործերի նախաարների, Անգլիայի հոգևոր և պետական գործիչների հետ: Պատվիրակության մյուս անդամ Խորեն Նարբեյը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպերին Բեռլինում:
     Վեհաժողովն սկսվեց 1878թ. Հունիսի 1-ին և ավարտվեց Հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսասռանի ներկայացուցիչները: Թուրքիայի պատվիրակությունը ներկա էր իբրև պատերազմում պարտված պետություն: Վեհաժողովի ժամանակ ամեն մի պետություն հետապդնում էր իր շահը, և հաղթած Ռուսաստանն այստեղ մնաց միայնակ: Ռուսաստանին արգելեցին մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածըվերափոխվոց 61-ի: Դրանցից հանվեց Հայաստանն անվանումը թողվեց միայն «հայաբնակ մազեր» անորոշ արտահայտությունը:


Բարենորոգումների կատարման ոչ մի ժամկետ չէր նշվում և դրանց մասին Բ. Դուտը պետք է տար 6 մեծ տերություններին, որոնց միչև եղած հակասությունները հնարավոր չէին դարձում Թուրքիայի դեմ միասնական գործողություն ձեռնարկել:Բանավեճեր եղան Արևմտան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարացքների խնդրում: Անգլիայի հարկադրանքով Թուրքիային վերաձվեցին Էրզորումը, Բայազետը, Ալաշկերտի հովիտները և հարակից տարացքները: Ռուսաստանին մնացին Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծված Կարսի մարզը մնաց Ռուսաստանի կազմում մինչև Ռուսաստանի կազմում մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը:
     Հայ պատվիրակությունը հուսախաբ վերադաձավ Բեռլինից: Մկրտիչ Խրիմյան զգաց, որ խնդրագրող ժողովուրը չի փրկվի: Հայությունն իր փրկությունը կարող է ձեռք բերել միայն պայքարով: 61-րդ հոդվածը մեծ տերությունների համար դարձավ շահարկման առարկա: Թուրքիայից պահանջ ունենալու դեպքում նրանք բարձրացնում էին արևմտահայություան համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Զգալով այդ վտանգը՝ Աբուլ Համիդը վճռեց հայկական հարցը լուծել թուրքավարի՝ կոտրածների միջոցով: Այդ չարիքն զգացին նաև իրատես հայ հասարակակն գործիչները (Գրիգոր Օտյան, Գարեգին Սրվանձտայն և ուրիշները):

 ՌուսՊարսկական պատերազմ
Քաղաքական իրավիճակը և ռուս-պարսկական 1804-1813թթպատերազմը: Բարդ իրադարձություն էրստեղծվել Անդերկովկասում XIX դարի սկզբինԵրկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել օտարերկյատիրապետությունըՌուսաստանը ջանում էր կայսրության միացնել ԱնդերկովկասըՆահանձինս վրացիներիև հայերիիր քաղաքականությունը իրականացմելու համակիրներ էր տեսնում:
     
Խաղաղ միջոցներով 1801թ.ին Վրաստանը միացվեց ՌուսաստանինՎրաստանի հետ Ռուսաստանիտիրապետության տակ անցան նաև հայկական մի շարք շրջաններ՝ Լոռի-ՓամբակըՂազախը և Շամշադիրը:
     
Դեպի հարավ ծավալվելու և Անդերկովկասում ամրանալու Ռուսաստանի ձգտումը բուռն ընդվզում առաջբերեց երկու հակամարտ պետությունների՝ Անգլիայի և Ֆրանստիայի կողմիցՆրանք ջանում էինՊարսկատանին և Թուրքիան հրահրել Ռուսաստանի դեմ և կանխել նրա առաջխաղացումըՖրանսիան ևԱնգլիան հաամերաշխ էին Ռուսաստանին Անդերկովկասին վտարելու մտադրության մեջԳլխավորապեսնրանց վարած քաղաքականության հետևանքով 1804թլ սկսվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը:
     
Ռազմական գործողություններն ընթանում էին հօգտ Ռուսաստանի1805-1806թթՌուսական գորքըգրավում է ՂարաբաղիՇաքիիՇիրվանիԲաքվի խանություններըՀաղթահարելու հակառակորդիդիմադրությունը՝ ռուսները երկրորդ անգամ պաշարում են Երևանի բերդըՄի քանի անհաջող գրոհներից հետոռուսական զորքի հրամանատար Գուդովիչի դադարեցնում է պաշարումը և վերադառնում Վրսատան:
     
1812թՀայրենական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմիհաջող ավարտինՌուսներն ԱսլանդուզիԼենքորանի և Մեղրու ճակատամարտերում վճռականհաղթանակներ տարան:
     1813
թՀոկտեմբորի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիրԱյնպայմանագրի համաձայն՝ ՇիրակըԼոռինՂազախըՇամշադիրըԶանգեզուրըՂափանը և Ղարաբաղը անցանՌուսաստանի տիրապետության տակ:








ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ 1826-1828 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Պատերազմի ընթացքը: Պարսկաստանը չէր հաշտվումոր իր Անդերկովկասյան հողերը անցանՌուսաստանինՊարսկական 60-հազարանոց բանակը թագաժառանք        Աբբաս-Միրզայի գլխավորությամբ1826թՀուլիսին խախտելով Գյուլիստանի պայմանագիրը՝ ներխուժեց Ռուսաստանի սահմաններըՍկսվեցռուս-պարսկական երկրորդ պատերազմըՊարսկական բանակի անսպանելի հարձակը դժվարին դրություն էստեղծում ռուսական փոքրաքանակ զորամասերի և սահմանամերձ բնակիչների համար
     Պարսկական զորքը պաշարում է Ղարաբաղի Շուշիի բերդը: Բերդի կայազորը և ահնտեղ ապաստանած շրջակա գյուղերի բնակիչները դիմում են ինքնապաշտպանության: Պարսկական զորքը մի քանի անգամ գրոհում է, բայց հաջողության չի հասնում: Բերդի կայազորը և նրա հետ հայերը դիմանում էին: Պաշտպանական մարտերի մասնակից Լազարյանը, նծելով, որ հայերը հացահատիկի կրենց ամբողջ պաարը նվիրաբերեցին պաշտպաններին, ավելացնում է. «Հիշում եմ նույնպես, թե ինչպես մեր հայերը գիշերներն իրենց ուսերի վրա տանում էին հացահատիկի ծանր պարկերը Շուշի գյուղի ջրաղացները, որ յուզբաշի եղբայրները Սաֆար և Ռոստոմ Թարխանյանները արագ աղում էին հացահատիկը և էլի հետ էին ուղարկում բերդ: Առանց այդ օգնության կայազորը երբեք չէր կարող տանել վեցշաբաթյա պաշարումը»: Շուշիի պաշտպանությունը նկատելիորեն ձախողեց շխնամու՝ Թիֆլիսի վրա հարձակվելու ռազմական ծրագրերը:
     Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորվել էին կամավորական ջոկատներ: Լոռի-Փամբակում քաջաբար կռվում էր Մարտիրոս Վեքլիյանը իսկ Ղազախ-Շամշադիրում, Դիլիջանում գրոհներ էր կատարում վարպետ Գրիգորն Մանուչարյանի ջոկատըմ որը գերությունից ազատվեց հարյուրավոր ընտանիքների: հայազգի նշանավոր գեներալ Մադաթովի 2000-անոց ջոկատը սեպտեմբերի 3-ին Շամխորի մոտ ծանր պարտության մատնեց Աբրաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին: Շուտով ռուսական զորքերը հաղթանակ տարան Գանձակի ճակատամարտում և ազատեցին Ղարաբաղը:
     Այսպիսով՝ պատերազմի սկիզբ՝ 1826թ. Ամառը պարսիկնեի ունեցած հաջողությունները կարճատև եղան: Նույն տարվա աշխնանը ռուսական զորքերը պաշտպանությունից անցան հարձակման և թշնամուն դուրս քշեցին ռուսական սահմաններից: Դրանով ավարտվեց պատերազմի առաջին փուլը:
     Ռազմական գործողությունները 1827 թվին: Երևանի գրավումը: 1827թ. Գարմանը գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ռուսական զորամասերին հաջողվեց առանց դիմադրության գրավել Էջմիածինը, Նախիջևանը:  Արաքսի ափին գտնվեղ Աբասաբադ բերդի պաշըպանության կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կեցին:
Երբ գեներալ Կրասովսկին իր զինվորներին ամռան շոգից պատսպարելու համար հանգիստ էր տվել Արագածի լանջերին, Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվեց Էջմիածնի վրա: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահող ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորամասի և թվով տասն անգամ գորազանցող պարսկական զորքի միջև:
     Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորականները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերվելուց: Ճակատամարտում զոհված զինվորների հիշատակը հավերճացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհին հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս:
    Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական ամրություններից Սարդարապատը և պաշարել Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին: Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով: Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով: Հասան խանը այս անգամ ևս հրաժարվեց հանձնել բերդը: Պասկևիչը հրամայեց գրոհով վերցնել այն: Ռուսական հրանոթները օրուգիշեր ռմբակոծում էին բերդը: «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակից Խ. Աբովյանը:
     1827թ. Հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ: Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հնակետը Հայաստանում: Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը: Գրավեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
     Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադաձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հայությունը: Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքինեցին Հայաստան:
     Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին:
     Պատերազմի ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավերականները և դեկաբրիստները: 1827թ. Գարնանը Ն. Աշտարակեցու և Հ. Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին: Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հակաիշխանական դիրքորոշում դրսևորած զինվորականները՝ Կովկաս աքսորված դեկաբրիստները:
Նրանց 70 սպաներ և 300 շարքայիննր մասնակցեցին ռազմական գործողություններին: Դեկաբրիստ սպաների ռազմական խոշոր գիտելիքները, շարքայինների փոձն ու մարտունակությունն էիական նշանակություն ունեցան հաղթանակի գործում:
     Թուրքմենչայի պայմանագիրը: Երևանը գրավելուց հետո սպասվում էր, որ պարսիկները հաշտություն կխնդրեն, բայց դա տեղի չունեցավ: Ռուսական զորքերը շարունակեցին հարձակումը և հետապնդելով հուսահատված թշնաուն՝ գրավեցին Թավրիզը, Խոյը, Սալմաստի գավառները, և մի շարք քաղաքներ: Պարսիկները հաշտություն խնդրեցին, որն ընդունվեց ռուսական ակռավարության կողմից: Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչյա գյուղում  1828 թվի փետրվարի 10-ին կնքվեց հաշտության պայմանագիրը: Դրանով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը:
     Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը, անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Երկու երկրների ռազմագերիներին թույլատվեց վերադառնալ հայրենիք: Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք: Երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները: Ազատ առևտրի իրավունք տվեց երկու երկրների հպատակներին և այլն:
     Պայմանագրում իրավունք տրվեց Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին գաղթել ու բնակություն հաստատել Հայաստանում: Տեղական իշխանությունները աշխատում էին արգելել նախատեսվող վերաբնակեցումը, որովհետև զրկվում էին աշխատավոր հմուտ ձեռքերից: Չնայած խոչընդոտներին՝ վորաբնակվել ցանկացողների թիվը շատ մեծ էր, և այն լայն ծավալ ստացավ: Վերաբնակեցումը կազմակերպվեց 1828թ. Գարնանը: Մի քանի ամսվա ընթացքում Թավրիզի, Մակուի, Սալմաստի, Խոյի և այլ շրջաններից շուրջ 40 հազար հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան: Նրանք բնակություն հաստատեցին Երևանում, Նախիջևանուի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում:
     Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատաֆիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, որ ստացված կյանքի և գույքի ապահովության: Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման աստատուն ու ապահով կենտրոն:
     Ռուսաստանը ևես հետամնաց երկիր էր, բայց Պարսկաստանի համեմատությամբ առաջադեմ էր: Ռուսական պատմության կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը տնտեսական մշակույթին զարգացման ավելի լավ պայմաններ ստացավ: Ռուսական մշակույթը նպաստեց հայ արվեստի ու գիտության զարգացմանը:
     Նման դրական տեղաշարժերի հետ մեկտեղ անհրաժեշտ է նկատի առնել, որ, Ռուսաստանի կազմի մեջ մտնելով, հայ ժողովուրդն ազատություն ձեռք չբերեց: Այս ամենով հանդերձ Արևելյան Հայաստանի միավումը/.........................................
     ­
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Թագավորը և արքունի գործակալությունները: Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակվում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:
     Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակույթւոն ունեին պետական վարչությունները՝ արքունի գործակալությունները:
     Թագավորը գործակալությունների ղեկավարների՝ գործակալների միջոցով կառավարում էր երկիրը:
     Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը: Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները և Ամատունիները:
     Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները:
     Մարդապետը հսկում էր արքունի կլավածքները և գանձարանը: Գործակալությունը ղեկավարում էին Մարդապետունիները:
     Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողիկոսին:
     Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավաեր: Այս գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները:
     Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուղը Արտաշատի շահն էր: Այս պաշտոնը թագվորը հանձնում էր ավագանու ներկայացուցիչներից մեկին:
     Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը՝ թագավորի անձնական քարտուղարը:
     Պետական զինանշանը արծիվն էր: Դրոշը ծիրանագույն էր, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ:
     Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էրԳահնամուկում և Զորանամակում:
     Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում, որը հնուց գումարվում էր Բագավանում՝ Հայոց ամանորի՝ նավասարդի տոնակատարության օրը:
Բանակը: Հայոց բանակի կանոնավոր թվակազմը 100-120 հազար էր: Այն բաղկացած էր հոծելազորքից և հեևակներից: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին:
     Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանիկ այրուձի կոչվող հեծյալ ջոկատները: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ:
     Ըստ իրենց զորքի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ, հիսնավորներ և տասնավորներ: 





ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
     Հայաստաանի Հանրապետության հռչակումը: Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ումահվան կռիվ էր մղում 1918թ. Մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդերկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում: Այդ իսկ պատճառով Անդեկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի:
     1918թ. Մայսիս 26-ին լուծարվեց Անդերկովկասյան սեյմը, և դրանով կազմալուծվեց Անդերկովկասյան Հանրապետությունը: Այդ նույն օրը Վրաստանը հռչայեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը: Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդերկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Անդրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդ իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:
   Այդպիսով՝ եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքների պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության հռչակումը շատ կաորևոր էր մեր ժողովրդի համար: Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքաին, իսկ կոնկրետ պարագայում՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին: Ի նշանավորումն այդ իրադարձության՝ Մայսի 28-ը համարվում է հայության նվիրական տոներից մեկը՝ Առաջին հանրապետության օրը:
     Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր մշակույթային կյանքում:
     Բաթումի պայմանագիրը: Ինչպես արդեն տեղյակ եք 1918թ. Ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդերկովկասյան բանակցությունները Մայիսի սկզբին վերսկսվեցին Բաթումում: Թուրքերը, ուրախացած իրենց ռազմական հաղթանակներով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրեցին: Նրանք Մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդերկովկասյան պատվիրակությանը: Բայց քանի որ հենց նույն օրը Անդերկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը:
     Հենց Հայաստանի անկախությանը հռչակման օրը՝ Մայսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ: Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորվեց Ալ. Խատիսյանը: Չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանձերձ, մահացու վտանգը արևելյահայության գլխից լիովին չէր վերացել:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր ինչ դադար առնել: Մայսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները: Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հաաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև: Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար:
     Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում էր, և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին:
     Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք: Երկաթուղինեի վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան: Դրա նպատակն էր՝ խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին: Դրանից զատ՝ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախումբը և այլն: Այսպիսով՝ Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ: Հայաստանի Հանրապետությունը մնում էր ընդհամենը 12 հազ. Քառ. կմ տարածք, որն ընգրկվում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28հազ. Քառ. կմ տարածք:
     Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ոչ Հայաստանի և ոչ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից իր ուժը պահպանեց մինչև համաշխարային պատերազմի ավարտը՝ 1918թ. Նոյեմբերը:
     Այսպիսով՝ չափազանց ծանր պայմաններում հռչակվեց Հայաստանի պետական անկախնությունը: Նորահռչակ Հայաստանի Հանարապետութունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայամանագիրը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:


ՊԱՅՔԱՐ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ
     Մեծ Հայքի թագավորությունը Տրդատ III-ի իշխանության վերջին շրջանումՏրդատ Մեծի իշխանությանվերջին շրջանի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են պահվելՀայտնի է որ 311թ. –ին Տրդատը ծանրպարտության մատնեց Հռոմի Մաքսիմիանոս Դայա կայսեր՝ Մեծ Հայքի ներխուժած բանակներինորոնքփորձում էին պատժել քրիստենություն ընդունած հայերին:
     
Սակայն հռոմեական կայսեր Կոստանդինոսի օրոք Հռոմեական կայսրության հետ հաստատվեցինբարիդրացիական հարաբերություններՀռոմ ժամանած Տրդադ Մեծը և Գրիգոր Լուսաորիչը 321թ.-ին դաշինքկնքեցին կայսրության հետԴաշնագրով Հռոմը հանձն էր առնում անհրաժեշտության դեպքում ռազմականուժով օգնել Հայոց թագավորությանը:
     
Քրիստոնեության ընդունումով արքունի իշպանությունը համարվում էր Աստծոց տրվածայլ ոչթե կայսրիցստացվածՏրդատի իշխանույթան տարիներին Հայոց թագավորությանը հաջողվեց իր գերիշխանությունըհաստատել հարևան Վիրքում ու ԱղվանքումԳրիգոր Լուսաորիչի թոռ Գրիգորիսը ձեռնադրվեց ՀայոցԱրևելքից կողմերի Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոսՆրա քարոզչության շնորհիվ Հայոցթագավորությունը տարածվեց մինչև Կովկասյան լեռներ:
     
Տրդատ Մեծին է վերագրվում 303թԿաթողիկե եկեղեցու հիմնադրումը ՎաղարշապատումՆա մահացավ330 թվականինՆրանից մի քանի տարի առաջ՝ 325թՄանեա այրք կոչվող վայրում մահացել էր ԳրիգորԼուսավորիչը:
     
Խոսրով III Կոտակը և նախարարները: Տրդատ III Մեծի օրոք թագավորներընախարարները և եկեղեցինհամերաշխ էինՆրա մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով III-ը (330-338թթ.), որըկարճահասակության պատճառով կոչվել էր ԿոտակՆրա օրոք Հայոց արքունիքը որոշում է իրվերահսկողության տակ առնել մայրաքաղաքից դեպի երկրի սահմաններ ձգվող մայրուղիներըԴրանպատակը կենտոնաձիգ իշխանության ապրապնդումն էրԱրքունիքը կարողացավ մայրուղիների վրա գտնվողնախարարություններին հնազանդեցնելիսկ դիմադրող տոհմերին՝ բնաջնջելՈչնչացվեց Օրդունիների ևՄանավազյաննյերի ընտանիքներըԽոսրով III-ը հանդես բերեց ուժեղ կամքՆա խստությամբ գերազանցեց իրնախորդիներին և շարունակեց հոր թագավորական իշխանության ամրապնդման ու հզորացմանքաղաքականությունը:
     
Խոսրով Կոտակը ծավալեց շինարարական լայն գործունելությունՔանի որ Երասխի ջրերն Արտաշատիցհեռացել էին՝ առաջացնելով ճահճուտներնա Արտաշատից ոչ հեռու Դվին կոչվող բլրի վրա հիմադրեց Դվինանունով մի նոր քաղաքԱյնտեղ կառուցվեց արքունի ապարանք:
     
Թագավորի մեծագործություններից մեկն էլ եղավ Դվինի շուրջը երկու արհեստական անտառների տնկումը:Նրա հրամանով Գառնու ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկվեցինԵրկրորդ անտառը տարածվում էրմինչև Երասխի ափեր և թագավորի անունով կոչվեց ԽոսրովակերտԱնտառըորը պահպանվում է մինչ օրսվերածված է պետական արգելոցի և կոչվում է Խոսրովի անտառԹագավերի հրամանով այդ անտառներումորսի տարբեր կենդանիներ բաց թողվեցինԴրանք դարձան ոչ միայն արքունի որսատեղիայլևզինավարժության վայր:
     335
թՀայոց թագավորության անդորը խախտտեցին Կասպից ծովի առափյան շրջանում բնակվողմազքութական ցեղերըՆրանց Սանեսան թագավորի հրամանով սպանվեց մազութների մեջ քրիստոնեությունտարածեղ Գրիգորիս եպիսկոպոսըԱպաանցնելով Կուրընրանք հասան Արարատ և գրավեցինՎաղարշապատըՀայոց բանակըանցնելով հակահարձակման ոչ միայն ազատագրեց ՎաղարշապատըայլևՕշականի ճակատամարտում ջախջախեց մազքութական բանակըև այդ ճակատամարտում սպանվեցՍանեսան թագավորը:
     IV-
րդ դարի 30-ական թվականներին կրկին սրվեցին պարսկա-հռոմեական հարաբերություններըՊարսիցՇապուհ II Երկարակյաց թագավորը (309-379թթ.) դեռ մինչև Մծբենի պայմանագրի ժամկետի լրանալը՝ 337թ.Պատերազմ սկսեց Հռոմի և Մեծ Հայքի թագավորության դեմ: Բզնունյաց նախարար Դատաբեն մեծ բանակով ուղակվեց կասեցնելու թշնամու առաջխաղացումը, սակայն նա անցավ հակարակոդի կողմը: Դավաճանեց նաև Աղձյան բդեշխ Բակուրը: Օգտվելով դրանցից թշնամին թափանցեց երկրի կենտրոնական շրջանները: Սակայն հայկական բանակը Վանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում փառահեղ հաղթանակ տարավ պարսից զորքերի դեմ: Գերի ընկած Դատաբե Բզունին, համաձայն հինավուրց սովորության, քարկոծելով սպանվեց: Նրա տոհմը բնաջնջվեց: Նույն ճակտագրի արժանացա Աղձնիքի բդեշխ Բակուրը և նրա ընտանիքը: Հիշյալ իշխանների տիրութները հիմնականում գրավեցին արքունի օգտին, իսկ մնացած մասը հանձնվեց եկեղեցուն:
     Տիրան Արշակունու ներքին և արտաքին քաղաքականությունը: Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդիՏիրանը (338-350թթ.): Նրա օրոք պատերազմ բռնկեվ Հռոմի և Պարսկաստանի միջև: Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսափլ երկու պետույթւոնների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և բնականոն հարաբերություններ Սասանյան արքունիքի հետ: Նա շարունակեց հոր՝ թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Տիրանի հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ Հայր մարդպետը: Նա ձգտում էր անհնազանդ նախարարներին պատժելով ուժեղացնել թագավորական իշխանությունը:
     Քրիստոնեկանան եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատությւոնը վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավերին և նրա շրջապատին դու էին գալիս եկեղեցու հզորանալն ու արքունիքին հասկադրելու փորձերը: Հավասարակշռությւոնն ստեղծելու նպատակոց թագավերը չխորընդոռեց հեթանոսության աշխուժացումը: Դա առաջ բերեց կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհույթւոնը: Բանն այնեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեցին ուրացեղ, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որը բնավ էլ հեթանոս չէր դարձել և լոկ նպատակ ուներ դրանոց եկեղեցու դիրքերը թուլացնել, զայրանալով՝ կարգադրց սպանել Հուսիկին: Կաթողիկոսը խլվեց Լուսացերիչի տոհմիվ, իսկ նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային:
     Տիրանի կյաքնի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեղ Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայոց թագավորը ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ Շապուհ II-ի հրամանով կուրացավ: Սակայն, ի վերջո, Շապուհ II-ը, պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունի ազատել Տիրանին:
     Գահ բարձրացավ Տիրանի որդին՝ Արշակ II-րդը:




Հայկական մշակույթի ակունքները: Հայկական առասպելնորը:
Հայկական մշակությի ակունքները: Հայկական մշակույթը սկիզբ է առել անհիշելի ժամանակներում: Դեռևս վաղ պետական կազմավորումների ժամանկաշրջանում ծնունդ էին առնում առասպելներն ու վիպագրերը, կրոնական հավատալիքներն ու սովորույթները: Դրանցից շատերը պահպանվել եմ մինչ այսօր և սիրված են նաև մեր օրերում:
Հայկական մշակույթի հնագույն ակունքների մասին կան նաև բազմաթիվ նյութական վկայություններ:
Հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, բանբարաններ ու ամրոցներ: Հայկական առասպելները:  Առասպելներն աստվածների, հերոսների մասին ստեղծված հանգույն ավանդապատմումներն են: Դրանք շատ հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ:
  Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ: Հայ ժողովրդի ստեղծագործական գոհաներից է Վահագն աստծո ծննդյան երգը: Վահագնի մասին պատմվում է, որ նա ոչնչացրել է վիշապներին, որոնք չար ուժեր էին, ուստի կոչվում է Վիշապաքաղ:
  Հայության ամենասիրելի ավանդապատումներից է <<Հայկ և Բել>> դիցավեպը: Ըստ դրա Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին էր: Նա պայքարում էր բռնակալ Բելի դեմ: Պայքարն ավարտվեց Հայի հաղթանաով: Հայկը դարձավ Հայոց պետության հիմնադիրը, և ստեղծեց հայկական օրացույցը՝ Հայոց բուն տոմարը:
    Ըստ հայկական հնամենի ավանդազրույցի՝ մենք հայ ենք կոչվում մեր նախնի դյցութազուն Հայկի անունով: Իսկ Հայկի ժառանգներից մեկի՝ քաջ նահապետ Արամի անունով օտարները մեզ կոչում են <<արմեն>>, իսկ մեր երկրը <<Արմենիա>>:
  Հայկի ժառանգերից էր Տորք անգեղը:
  <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>> առասպելում փառաբանվում է Հայկազուն Արայի հավատարմությւոնը: Նա չի գայթակղվում այլ երկրի հարստությւոններով և օտար թագուհով, այլ նախընտրում է սեփական երկիրն ու ընտանիքը:
    Առասպելներում արտացոկված են հայ ժողովրդի հերոսական ոգին, նրա արդարասիրությունն ու պայքարելու կամքը:
                                                                                                                  






Հայկական վիպերգեր
Ալլաներ – ներկայիս օսերի նախնիները
Վիպերգեր:  Վիպերգերը հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա: Դրանց հերոսները պատմական կերպարներն են:
     Մեզ են հասել «Տիգրան և Աժդահակ», «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ», և այլ վիպերգեր, որոնք ևս գիր է առել Մովսես Խորենացին:
«Տիգրան և Աժդահակ»: Այս վիպերգը նվիրված է Ք. Ա. Վեցերորդ դարի պատմական իրադարձություններին: Հայոց արքա Տիգրան Երվանդյանը դաշնակցեց պարսից արքա Կլուրոս Մեծի հետ, և միասին տապալեցին Մարաստանի արքա Աժդահակին ու նրա տերությանը:
     Արտաշեսի վիպերգաշարը: Առավել սիրված է եղել Արտաշես Աշխարհակալ արքան, որի կյանքի առանձին հատվածներ ներկայացվել են վիպերգերի տեսքով: Արտաշես արքայի մանկության և գահակալության մասին է պատմում «Երվանդ և Արտաշես» վիպերգը: Այդտեղ ներկայացվում է, թե շնորհիվ իր դայակ Սմբատ Բագրատունու ինչպես է նափրկվել և հետագայում Երվանդ վերջինից խլել գահը:
     Արտաշեսը պաշտպանում է Հայաստանի սահմանները թշնամիների հարձակումներից: Այդպիսի մի դրվագ կա «Արտաշես և Սաթենիկ» վիպերգում:
     Արտաշեսը սիրահարվում է ալանանց հրեշագեղ արքայադստերն ու խնամախոս է ուղարկում նրա հայր-արքայի մոտ՝ խնդրելով Սաթենիկի ձեռքը: Սաթենիկի հայրը մերժում է՝ նշելով, որ Արտաշեսն ի վիճակի չի լինի վճարել այն մեծ գլխագինը, որը, ալանական սովորույթի համաձայն, պետք է վճարեր փեսան հարսի համար:
    Չնայաց Հայոց արքան ամուսնանում է ալանաց արքայադստեր հետ:
Արտաշեսը մեռավ քառասունմեկ տարի իշխելուց հետո: Նրան թաղեցին ոսկյա դագաղով:
     Արտախեսի վիպերգերին հաորդում է նրա որգու Արտաազդի վիպերգը, որն ավելի շատ հագեցած է առասպելական տարրերով:







Հայոց նախաքրիստոնեական հավատք
Վաղագույն հավատալիքները: Դեռ անհիշելի ժամանակներում մարդիկ աստվածացրել և պաշտում էին երկնային մարմիննեն ու երևույթները՝ արև, լուսինը, աստղերը, կայծակը և այլն:
     Հայկական պետականությունների դիցարանները: Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածությունների: Երբ ցեղերը միավորվելով ստեղծեցին առաջին պետական կազմավորումները, նրանք «միավորեցին» նաև իրենց աստվածներին: Կրոնի այդ տեսակը կոչվում է բազամստվածություն (հայտնի է նաև հեթանոսություն անունով): Տվյալ պետության մեջ պաշտող աստվածների համախումբը կոչվում էր դիցարան:
Արատտայի երկրի հովանաոր աստված Հայկը, որ համարվում էր արարչագործ Հայա աստծո որդին: Հայկի անունով էր կոչվում երկնքի ամենապայծառ համաստեղությունը՝ Օրիոնը:
     Բազմաստվածության դարաշրջանի ավարտի հետո Հայկը մեծարվել է իբրև մեր ազգի նախն-նահապետ և շատ սիրված է ու մեծարվում է մինչև ասյօր:
     Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա: Այն կազմված է եղել 35 աստվածներից և 35 դիցուհիներից: Աստվածների հայր Խալդին համարվում էր երկնքի ու երկրի, ըիեզերքի արարիչ:
     Վանի թագավորույթւոնից հետո ձևավորվում է նոր դիցարան: Քրիստոնեության ընդունման նախօրյակին հայոց դիցարանը ներկայանում է հետևյլա տեսքով:
    Դիցարանը ղեկավարում էր Արամազդը, որին պաշտում էին իբրև արարիչ երկրի և երկնքի: Նա բարօրության, լիության, արիության շնորհող էր:
     Չափազանց սիրված էր Մայր դիցուհի Անահիտը, որին մեծարում էին «Ոսկեմայր» տիտղոսով:
     Ռազմի և քաջության աստվածն էր Վահագնը: Նրա կինը՝ Աստղիկ դիցուհին, երկնային լույսի, սիրո և գեղեցկության աստվածուհին էր, որին էլ նվիրված էր Վարդավառի տոնը:
     Սիրված դիցուհի էր Նանեն՝ մայրության և ընտանիքի պահպանման դիցուհին:
     Արեգ-Միհրն արեգակի, լույսի և արդարության աստվածն էր: Հայերը երկրպագում էին նաև Տիր աստծուն, որը գրի և գրականության, արվեստի ու գիտության հովանավորն էր: Մեր դիցարանում իր տեղն ուներ հյուընկալության Վանատուր աստվածը:
     Հելլենիզմի դարաշրջանում հայոց աստվածները համապատասխանեցվել են հունականների հետ (Արտավազդ-Զևս, Անահիտ-Արտեմիս, Վահագն-Հերկուլես, Տիր-Ապոլոն և այլն): Բայց օտար աստվածների անուները չեն տարածվել մեր ժողովրդի մեջ:
     Հայոց հին հավատի ամենաբնորոշ գիծն այն է, որ մեր ժողովուրդը չի պաշտել չար աստվածների:
 





6-րդ դասարանի դասագրքից


Հայաստանի խորհրդային իշխանություն
Հայաստանի խորհրդային իշխանության առաջ դրված էր իր ազգային տարացքների հիմնախնդիրը: Իշխանության ղեկի նստած հայ բոլշեվիկները անտարբեր չէին սահմանների և տարացքների արդարացի լուծման հարցում: Անդերկովկասյան երեք հանրապետությունների միջև եղած տարացքային վերեճերը լուծելու համար գոյությւոնուներ համապատասխան հանձնաժողով ՍԿիրովի նախագահությամբ և երեք հանրապետություններիներկայացուցիչներըԹիֆլիսում կայացած հանձնաժողովի ժամանակ Հայաստաի ներկայացուցիչ Ալ.Բեկզադյանը առաջարկեց հաշվի առնել Հայաստանի հանրապետության սոցիալական վատ վիճակը ևտարացքային զիճում անելԱդրբեջ և Վրաստանը դեմ քվեարկեցին:Հայաստանի տարացքների հարցը 1921 թ. Մարտի 16-ի Մեսկվայի և Հոկտեմբերի 13-ի ԿարսիպայմանագրումԱլեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ Թուրքիան ուներ ժխտական դիրք,և Հայաստանը ապավինում էր Ռուսաստնի օգնությանըԹուքիան ամեն ինչ անում էր որպեսզի ամեն ինչ լինիիրենց օգտինհակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը(Անտատն՝ Անգլիա Ֆրանսիա)Եվնա հասավ իր նպատակինՌուսաստանը Հայկական կողմը նվիրաբերեց Թուքիային1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 6-ը Մոսկավայում կայացած ռուս-թուրքական բանակցությունը ավարտվեց եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով
Հայաստանը ըստ Մոսկվայի 1921թ;. Մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրիՄոսկվայի պայմանագրի համաձայն Հայաստանը մնաց 29 հավազր քառակուսի կիլոմետր տարացք:Արզախի հիմնախնդիրը
Այլ եղավ Լեռնային Ղարաբաղի ճակատաիգրըԳարեգին Նժդեհը շարունակում էր պնդել ԼեռնայինՂարաբաղի միացման պահանջըորպես իր պայքարը դադարեցնելու պայման:Հայաստանի կառավարությունը 1921 թվականի հունսիս 12-ին հայտարարեց հետևյալը «Ադրջեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայկական ԽՍՀ անբաժան մասը»




Տրդատ արքայազնի և Գրիգոր Պարթևի մանկությունը: III –րդ դարի կեսերին Սասանյան արքա Շապուհ I-ը հարձակվեց Մեծ Հայքի թագավորության վրա: Տրդատ II-ը ստիպված էր հեռանալ հռոմեական կայսրությունից: Հայոց գահին շուտեվ բարձրացավ Խոսրով II-ը: Պարսից արքան պարտություն կրելով Հայոց թագավորությունից, Հայաստան ուղարկեց Անակ Պարթևին՝ Խոսրովին սպանելու հրամանով: Հայաստա գալուց, և Գրիգորի ծնվելուց 3 տարի հետո Անակը սպանում է Խոսրովին:
Անակի որդուն՝ Գրիգորին դայակները փախցնում են Կապադեվկայի Մաժաք-Կեսարիա քաղաքը: Իսկ Խոսրովի որդուն՝ Տրդատին, դայակները փախցնելով տանւոմ են հռոմեական կայսեր արքունիկ:
Հայոց սրբավայրերի ավերումը պարսից դրածոների կողմից: Սասանյանների նվաճողական քաղաքականության հետևանքով 260-ական թվակաների կեսերից հայոց գաղը զավթեցին պարսից դրածո մի քանի թագաժառանքներ, որոնք հետագայում գահակալեցին Իրանում: Մովսես Խորենացին այդ ժամանակաշրջանը բնութագրել է որպես «Ժամանակ անիշխանության»:
Հայոց գահը զավթած պարսից արքայազն Որմիզդ-Արտաշիրի հրամանով պարսից մոգերը կործանում էին հին հայոց տաճարները: Արմավիրում կանգնեցված և այնտեղից Բագարան, այնուգետև Արտաշատ տեղափոխված արձանները, որ գնում քանդակվել էին ի հիշատակ հաոց նախնիների, Արտաշիրը հրամաել էր փշրել: Նրա հրամանով նաև Արտաշես I-ի սահմանքարերի գրություններն անվանական փոփոխում էին 
«Արտաշիրական»: Այսինքն՝ պարսից մոգերը հին հայոց սրբավայրերը և նախիներին հնիրված հուշարձանները պղծում կամ ավիրում էին:


Հայկական լեռնաշխարհ


     «Հայրենիք» հասկացությունը: Աշխարհի յուրաքանչհուր ժողովուրդ ունի իր հայրենքիըԴա այն տարածքնէորտեղ նա դարեր շարունակ ապրում էկերտում իր պատմությունըարարում մշակույթային արժեքներ:
     
Ամենավաղ ժամանակներում մարդիկ ապրել են այն վայրերումորտեղ եղել են կյանքի համար բարենպաստպայմաններՀետագայում նրանք տեղաշրժվել են այլ վայրեր և հետզհետե բնակեցրել երկրագնդի գրեթե ողջտարածքըԿան ազգերորոնքի սկզբանե ձրևավորվելով մի որոշակի տարածքի վրամշտապես մնացել են նույն տեղում: Այնտեղ է անցել նրանց ամբողջ պատմական ուղին: Այդպիսի հին ու բնիկ ազգերից են հայրեը: Հայերի հայրենքիը կոչվում է Հայաստան: Այդ ընգրկում է ամբողջ Հայկական լեռանշխարհը: Ահա թե ինչու Հայկական լեռնաշխարհը համարվում հայերի բնօրրանը:
     Հայրենիքը սբացվել է և ժողովրդի հիշողության մեջ մնացել է առասպելներով, լեգենդներով ու հետաքրքիր պատմություններով: Այդ հայրենի հողը՝ հայրենիքը, պաշտպանելը դարձել է յուրաքանչյուր հայի սրբազան օարտանքը և պատվավոր իրավունքը:
     Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները: Հայերի հայրենիք Հայկական լեռնաշխարհն ունի գերազանց լեռնային տեղանք: Ամբողջ տարածքը կտրտված է բարձր լեռնաշխթաներով ու խոր ձորերով: Կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր:
     Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է: Դրա պատճառով հաճախ անվանում են նաև Հայկական բարձրավանդակ, Լեռնային երկիր, Լեռնային կղզի: Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները Սոմխեթի:
     Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիսարևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը: Արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը: Լեռնաշխարհի կենտրոնական մասը հաճախ կողչվել է Միջնաշխարհ:
     Լեռնեռրը: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մաիսանունով: Այն ծովի մակարդակից մարձր է 5165մ: Իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925մ բարձրություն:
     
Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին: Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի համար համարվում է սրբազան լեռ:
     Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ Արարատից անմիջապես արևմուտքում, երկար ձգվում են միմյանց կպած, կարծես հայկական հինավուրց քոչարի պարը բռնած բազմաթիվ լեռնագագաթներ: Այդ պատճառով լեռների այդ շարքը՝ լեռնաշղթան, ստացել է Հայկական պար պատկերավոր անունը:
     Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ամենաբարձր լեռը Արագածն է: Այն ունի 4096մ բարձրություն: Ըստ ավանդության՝ Արագածի գագաթին գտնվում է Հայող առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչի կանթեղը:
     Հայկական լեռնաշխարհի բոլոր լեռները հրաբխային հանգած գագաթներ են: Սակայն կա մի գագաթ՝Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է: Մեր հայրենի տարածաշրջանը շարունակում է մնալ ակտիվ երկրաշարժային գոտի:












































Հին Հռոմ


Հին Հռոմ , Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումն ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքն իր հերթին անունն ստացել է Հռոմուլոսից, ով իր եղբայր Հռեմոսի հետ հիմնադրել է Հռոմը։ Հին հռոմեական քաղաքակրթության վրա որոշակի ազդել են հին հույների և էտրուսկների մշակույթները։ Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է մ.թ.ա. 2-րդ դարում, երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտքն ընկած տարածքները։ Հին Հռոմի պատմությունը բաժանվում է երեք շրջանի՝


Թագավորության ժամանակաշրջանում ձևավորվել են հռոմեական ժողովուրդը, հռոմեական. պետական կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժողովրդական ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը։

Հանրապետության ժամանակաշրջանում Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժողովրդական ժողովը և Ծերակույտը։ Հռոմը մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիցիլիան, Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն։ Մ.թ.ա. III-II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր։ Դասակարգերի և հասարակական տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքացիական պատերազմները քայքայել են հանրապետական կարգը։ Մ.թ.ա. 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմեական պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա. 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն։

Կայսերական ժամանակաշրջանում Հռոմը հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը։ Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիրական կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը։

395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության, իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանել են գերմանական ցեղերը։

Հռոմի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ. սկզբին հայկական պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերականգնել են իրենց անկախությունը։ Հետագայում Հռոմը հայկական պետությունների նկատմամբ վարել է նվաճողական քաղաքականություն։ Միհրդատյան պատերազմների  ժամանակ, մ.թ.ա. 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից։

Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը։ Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը կատարել է վարչական փոփոխություններ. Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդ Դեիոտարոսին, Կոմմագենեն՝ Անտիոքոս Սելևկյանին, իսկ Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանին։ Այնուհետև հռոմեական գործիչները  ձգտել են Հայաստանն ու նրա զին. ուժերն օգտագործել Պարթևաստանի դեմ պայքարում, սակայն Արտավազդ Բ արքան կարողացել է պահպանել Մեծ Հայքի ինքնուրույնությունը։

Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ.թ.ա. 31-ին գլխատել։ Հռոմ. առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել դրածո թագավորների միջոցով։ Կայսր Ներոնի գահակալության տարիներին  մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմի  հետևանքով՝ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա ։ 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմեական նահանգ։ Կայսր Ադրիանոսը , սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հռոմի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը։ Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ , հռոմա-պարթևական պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկական զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի  հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը։ Պարսկաստանում Սասանյանների արքայատան հաստատումից  հետո, երբ սրվել են հայ-պարսկ. հարաբերությունները, Մեծ Հայքը գերազանցապես դաշնակցել է Հ-ին։ Կայսր Հովիանոսը , դավաճանելով հռոմա-հայկ. դաշնակցությանը, պարսիկներին է զիջել Միջագետքի տիրույթները, Մեծ Հայքի Աղձնիք, Մոկք, Կորդուք նահանգները ևն տարածքներ ։ Հռոմա-պարսկական հակամարտությունները, ի վերջո, լուծվել են Մեծ Հայքը բաժանելումիջոցով։ Հռոմեական մշակույթը, որն իր մեջ ներառել է նաև հունականի և հելլենիստականի տարրերը, մեծ ազդեցություն է թողել եվրոպ. մշակույթի վրա։ Մ.թ.ա. II դ. սկզբից մինչև մ.թ. 395-ը Հ-ի և Հայաստանի միջև զարգացել են նաև առևտրական, մշակութային կապեր, տեղի է ունեցել ռազմական արվեստների փոխազդեցություն։



Իմ Կարծիքով, Հռոմեական կայսրությունը լինելով հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը, մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպական պետությունների (և ոչ մի այն Եվրոպական) տնտեսության, մշակույթի, ճարտարապետության, ստեղծման և զարգացման վրա:   


Comments

Popular posts from this blog

Ֆլեշմոբ

Պատերազմ և խաղաղություն

Հաշվետվություն 2020֊2021