Պատերազմ և խաղաղություն

                                     Պատերազմ  և խաղաղություն 

Սեպտեմբերի 27- էր, լուրեր լսեցինք` կրակոցների ու մարտերի սկիզբն էր: Աշխուժ ու անհոգ քաղաքը միանգամից այլայլվեց: Սկզբում ծանոթի ծանոթ, բարեկամի բարեկամ մինչև հայր,եղբայր... լուրերն արագ տարածվում ու կոտրում էին հույսն ու հավատը` հավատը, որ կհաղթենք: 

Կորուստներն աննկարագրելի շատ ու խոցելի են...Գիտակցել, որ այլևս սիրելիներին ու հարազատներին գրկել չես կարող... Անդառնալի ցավ էր որը երբեք չի սպիանա, որի հետ երբեք չենք համակերպվի: Պատերազմը տևեց 44 օր, 44 օր շնչներս  պահած սքի մեջ ապրել ու սպասել ենք: 

Երկու շաբաթ է ինչ ամեն ինչ ավարտված է: Սակայն կյանքը նույն հունով շարունակելն անհնար է թվում: 

Քաղաքն այդպես էլ չհանդարտվեց ու չհարգեց բազմաքանակ հայրենիք պաշտպանող զոհվածներին: Սկսվեց անիմաստ ու հիմար աթոռակռիվը:

Խաղաղություն չկա... և չի լինի բավականին երկար ժամանակ։ Տղերքը սա չէին ուզում տղեքրը գնացին, որ մենք խաղաղ ապրենք:

Comments

Popular posts from this blog

Ֆլեշմոբ