Posts

Showing posts from March, 2017

Ֆիզիկա

Հավասարաչափ արագացող շարժում, արագացող շարժման արագություն, ճանապարհը: Ազատ անկում, ազատ անկման արագացում: Հավասարաչափ արագացող շարժումը՝ անհավասարաչափ շարժում է, որովհետև հավասարաչափ շարժման դեպքում արագությունը չի փոխվում, հաստատուն է ողջ շարժման ընթացքում: Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցում փոխվում է նույն չափով:  Այն ֆիզիկական մեծությունը, որը հավսար է մարմնի շարժման արագության փոփողության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում: Հավասարաչափ արագացող ժարժման դեպքում արագացումը հաստատուն չէ փոխվում: Որպես հավասարաչափ արագացող շարժման արագացման միավորն ընդունվում է այլ մարմնի արագացման միավոր Կինեմատիկա Դինամիկա և ստատիկա: Կինեմատիկա բաժնում ուսումնասիրում է մարմնի շարժումները առանց դրանց պատճառների ուսմնասիրությամբ: Դինամիկա բաժնում ուսումնասիրվում է մարմնի արագության փոփոխության պատճառը: Ստատիկան ուսումնա

ծախկաձորյան Ճամբար

ծախկաձորյան Ճամբար Առաջին օրը սկսվեց կրթական փոխանակման ծրագրով. Ծաղկաձորի  միջնակարգ դպրոցը սկսեց առաջինը և մեզ ներկայացավ «Մայրենի լեզվի փառաբանում» համերգով։ Մոտ մեկ ժամից ավել մենք լսում  էինք հայ հանճարների գրած բանաստեղծություները՝ նվիրված հայոց լեզվին։ Երկար սպասելուց հետո եկավ իմ և շատ ընկերներիս բաղձալի պահը. մենք էինք բեմում: Մենք պետք է պարեինք «Կարնո քոչարի»,  իսկ հետո՝ «Յարխուշտա»:  Դե, մենք միայն լսում ենք երաժշտությունը և բոլորս հայտնվում ենք ուղիղ պարային հարթակում։ Եկանք հյուրանոց, տեղավորվեցինք, նորից պարեցինք և իջանք ճաշարան։ Համեղ ուտելուց հետո բարձրացանք սենյակներ։   Բոլորս գնացիսնք փողոց և սկսեցինք Թումանյանի «Փարվանա» բանաստեղծությամբ: Խաղացինք, մաքրեցինք տարածքը և թրջված վերադարձանք «մեր տուն»։ Արագ բոլորը  փոխեցին իրենց հագուստները, և մի մասը դուրս եկավ միջանք, իսկ մնացածը մնացին իրենց սենյակներում։ Մի փոքր խաղալուց հետո իջանք ընթրիքի:   Արդեն խաղերի ժամանակն էր, բոլորը հյուրասենյակում էին և խաղեր էին խաղում՝ ամեն  խումբ իր համար։ Խաղերը դադարեցին՝ ի շ