ծախկաձորյան Ճամբար



ծախկաձորյան Ճամբար

Առաջին օրը սկսվեց կրթական փոխանակման ծրագրով. Ծաղկաձորի  միջնակարգ դպրոցը սկսեց առաջինը և մեզ ներկայացավ «Մայրենի լեզվի փառաբանում» համերգով։ Մոտ մեկ ժամից ավել մենք լսում  էինք հայ հանճարների գրած բանաստեղծություները՝ նվիրված հայոց լեզվին։ Երկար սպասելուց հետո եկավ իմ և շատ ընկերներիս բաղձալի պահը. մենք էինք բեմում: Մենք պետք է պարեինք «Կարնո քոչարի»,  իսկ հետո՝ «Յարխուշտա»:  Դե, մենք միայն լսում ենք երաժշտությունը և բոլորս հայտնվում ենք ուղիղ պարային հարթակում։ Եկանք հյուրանոց, տեղավորվեցինք, նորից պարեցինք և իջանք ճաշարան։ Համեղ ուտելուց հետո բարձրացանք սենյակներ։  Բոլորս գնացիսնք փողոց և սկսեցինք Թումանյանի «Փարվանա» բանաստեղծությամբ: Խաղացինք, մաքրեցինք տարածքը և թրջված վերադարձանք «մեր տուն»։ Արագ բոլորը  փոխեցին իրենց հագուստները, և մի մասը դուրս եկավ միջանք, իսկ մնացածը մնացին իրենց սենյակներում։ Մի փոքր խաղալուց հետո իջանք ընթրիքի:  Արդեն խաղերի ժամանակն էր, բոլորը հյուրասենյակում էին և խաղեր էին խաղում՝ ամեն  խումբ իր համար։ Խաղերը դադարեցին՝ ի շնորհուվ ընկեր Նելիի և ընկեր Սուսանի։: Արենը սկսեց փորձեր կատարել, և նրան միացան նաև, իսկ փորձերը  դադարեցին ընկեր Նելիի չքնաղ կիթառի ձայնից։ Բոլորս՝ մեծ թե փոքր, ձայնավոր թե բաղաձայն, սկսեցինք երգել, երգեցինք գրեթե ամեն ինչ, ոչինչ բաց չթողեցինք։ Երգելուց հետո բոլորս գնացինք սեյնակներով:


Comments

Popular posts from this blog

Ֆլեշմոբ

Պատերազմ և խաղաղություն